«Ութ ամիս պայքարել եմ Մարիի սիրո համար». Ահա թե ով է «Պատվից առավել» հեռուստասերիալից մեզ հայտնի Միքոյի ընկերուհին
ЛАЙФ«Պատվից առավել» սերիալում Միքոյի դերակատար Խոսրով Նալբանդյանին անդրադառնալու առիթ ունեցել ենք: Նա մեզ հետ զրույցում խոստովանել էր, որ ինչպես իր մարմնավորած կերպարը, ինքն էլ պայքարել է սիրո համար իրական կյանքում: Դերասանից հետաքրքրվել ենք՝ ով է ընտրյալը, ինչպես են ծանոթացել, եւ ոչ միայն:
Խոսրովի սիրելին Մարիամն է, ում սիրում է Մարի դիմել.«Երկուսս էլ արվեստի աշխարհի ներկայացուցիչ ենք: Մարին սովորում է Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում՝ պարարվեստի բաժնում, մասնագիտությամբ պարուհի եւ պարարվեստի ռեժիսոր է»:
Խոսրով Նալբանդյանը՝ սիրելիի հետ
Պարզվում է՝ Խոսրովը Մարիամին առաջին հայացքից է սիրահարվել.«Այո՛, սեր էր առաջին հայացքից, եւ ութ ամիս պայքարել եմ այդ սիրո համար: Բանակից վերադառնալուց հետո ուսումս շարունակեցի Թատերական ինստիտուտի մագիստրատուրայում: Պատահաբար եմ տեսել Մարիին, մոտ 8 ամիս նրանց լսարանի դիմաց սպասելով, մի քանի փորձությունից հետո վերջապես ընդհանուր ընկերների միջոցով ծանոթացա, որոշ չափով շփվեցի, այնուհետեւ մեկ ամիս դադար եղավ, եւ պայքարելուց հետո սկսեցինք շփվել եւ ճանաչել մեկս մյուսին»:
Շարունակությունն՝ այտեղ