Նեյմարը նշել է, թե որքան աշխատավարձի դիմաց կհեռանա ՊՍԺ-ից
СПОРТՖրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարի ապագան շարունակում է անորոշ մնալ, հայտնում է Sport.es-ը:
27-ամյա հարձակվողի տեղափոխության համար ՊՍԺ-ի ղեկավարության հետ բանակցում են կատալոնական «Բարսելոնան» ու Մադրիդի «Ռեալը»: Չնայած այն հանգամանքին, որ թիմերից և ոչ մեկը ՊՍԺ-ի հետ չի եկել համաձայնության, Նեյմարն իր պայմաններին է ծանոթացրել իսպանական ակումբներին: Բրազիլացին կհամաձայնվի հեռանալ ՊՍԺ-ից, եթե ստանա 5 տարվա պայմանագիր՝ 35 միլիոն եվրո տարեկան աշխատավարձով:
Իսպանական ԶԼՄ-ները հաղորդում են, որ հիմա ամենահավանական տարբերակը համարվում է այն, որ Նեյմարը կշարունակի հանդես գալ ՊՍԺ-ի կազմում:
Նեյմարը «Բարսելոնայից» ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվականին՝ 222 միլիոն եվրոյի դիմաց:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



