Ինչպե՞ս են սեր խոստովանում հորոսկոպի տարբեր նշանները
ЛАЙФԽոյ
Խոյերը սիրում են գեղեցիկ ներկայացումներ: Այս նշանի տակ ծնված տղամարդիկ մատանի կգնեն և մեկ ծնկի վրա կիջնեն սեր խոստովանելու համար: Խոյ կանայք սովորաբեր իրենց սիրեցյալներին գեղեցիկ անակնկալներ են մատուցում տպավորություն գորխելու համար, իսկ հետո ասես իմիջիայլոց հայտում, որ սիրում են:
Ցուլ
Ցլերը սիրո խոստովանությունն իսկական տոնախմբության են վերածում: Հենց այս նշանի ներկայացուցիչներն են իրենց սիրելիին ռեստորան հրավիրում կամ էլ տանը ռոմանտիկ ընթրիք պատրաստում՝ մոմերի լույսի ներքո: ‹‹Ես քեզ սիրում եմ›› խոսքերը Ցուլը կարտասանի միայն լավագույն հարմար պահին:
Երկվորյակներ
Երկվորյակները խոսում են գործողություններով: Սեր խոստովանելու պահը նրանց կյանքում թերևս միակ դեպքն է, երբ Երկվորյակները վերջապես փակում են իրենց բերանը և ցանկություն հայտնում իրենց սիրեցյալի հետ ինչ-որ համատեղ բան անել: Նրանք կարող են ձեզ հրավիրել կինո, համերգի, ռեստորան, արշավի՝ կախված, թե ինչն է ռոմանտիկ համարում ձեր Երկվորյակը: Նրանց համար է կարևոր է, որ դուք իրենց կողքին լինեք և ինքներդ ամեն ինչ հասկանաք:
Խեցգետին
Խեցգետինները չափազանց ամաչկոտ են և իրենց զգացմունքներն իրենց մեջ են պահում: Սակայն եթե նրանք զգան, որ դիմացինն իրենց համակրում է, ապա սիրախեղդ կանեն նրան: Խեցգետինները շատ ռոմանտիկ են, ուստի սեր են խոստովանում աստղազարդ երկնքի տակ, նրանց համար կարևոր է պահի գեղեցկությունը:
Առյուծ
Առյուծներն այնպես են սեր խոստովանում, որ մերժելն անհնար է լինում: Նրանց մեթոդները յուրօրինակ են, քանի որ նրանք գործի են դնում իրենց ողջ պոտենցիալը: Նրանք բարձրախոսով գոչելու են ձեզ սիրելու մասին, անելու են այնպիսի նվերներ, որոնց մասին դուք անգամ չեք էլ երազել: Եվ միայն փորձվեք ասել, որ նրանց չեք սիրում: Ամեն դեպքում Առյուծը դրան չի էլ հավատա, ախր անգամ դուք դրան չեք հավատա:
Կույս
Կույսերն այն ժամանակ են ասում այս երանելի խոսքերը, երբ ոչ ոք նրանց չի լսում, դե իհարկե բացառությամբ իրենց սիրո օբյեկտի: Նրանք ասում են այն, ինչ մտածում են, սակայն ասելուց առաջ էլ ամենաքիչը 100 անգամ մտքում իրենք իրենց հարց են տալիս՝ արժի՞, թե՞ ոչ: Եթե ձեզ հաջողվի Կույսի վրա լավ տպավորություն թողնել և հասկացնել, որ համակրում եք իրեն, սիրո խոստովանությունն իրեն երկար սպասել չի տա: