Մահացել է «Վորոշիլովյան հրաձիգը» ֆիլմի դերասան Վիտալի Լոգվինովսկին
КУЛЬТУРАՄահացել է ռուսական թատրոնի և կինոյի դերասան Վիտալի Լոգվինովսկին, հայտնում է Lenta.ru- ն՝ հղում անելով Կալուգայի մարզի դրամատիկական թատրոնի կայքին:
Մահվան պատճառը չի նշվում: Ռուսաստանի ժողովրդական արտիստը 78 տարեկան էր:
Վիտալի Լոգվինովսկին 1965-ին ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանը («ԳԻՏԻՍ»), այունհետ աշխատել Պավլոդարի դրամատիկական թատրոնում եւ Վոլգոգրադի դրամայի թատրոնում: 1974-ին տեղափոխվել է Կալուգայի դրամատիկական թատրոն, որտեղ աշխատել է մինչեւ կյանքի վերջ:
1983-ին Լոգվինովսկին դարձել է ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ, իսկ 2006-ին ժողովրդական արտիստ: Նա մասնակցել է բազամթիվ բեմադրությունների, այդ թվում «Ամպրոպ», «Ամուսնություն», «Երեք քույրեր»:
Դերասանը նկարահանվել է նաեւ «Վորոշիլովյան հրաձիգը» ֆիլմում:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



