Նշաններ, որոնք վկայում են անառողջ հարաբերությունների մասին (նկարազարդումներ)
ЛАЙФՈրոշ մարդիկ հակված են էմոցիոնալ կախվածության. նրանց անընդհատ հետապնդում են մտքերն իրենց սիրեցյալի մասին, նրանց տրամադրությունը կախված է սիրեցյալի գործողություններից ու պահվածքից, և այլն: Այսպիսի կախվածութուն հաճախ ունենում են մարդիկ, որոնք բավարար չափով չեն սիրում իրենց ու փնտրում են այդ սերը դրսում: Արդյունքում «թունավոր հարաբերությունների» փակ շրջան է ստացվում, որից, բարեբախտաբար, ելք կա:
Էմոցիոնալ կախվածություն ունեցող մարդիկ «աստվածացնում» են իրենց սիրելիին. նրանց կյանքը պտտվում է վերջինիս շուրջ, նրանից է կախված երջանկության կամ դժբախտության վիճակը:
Մի շարք հոգեբանների կարծիքով՝ իսկական սերը և էմոցիոնալ կախվածությունն ամբողջովին տարբեր բաներ են, և պետք է սովորել տարբերել դրանք:
AdMe.ru-ն պատմել է ազդանշանների մասին, որոնք վկայում են անառողջ հարաբերությունների ու կախվածության մասին:
Ձեզ անմիջապես թվում է, թե գտել եք ձեր կյանքի իրական սիրուն
Արագ սիրահարվող մարդիկ առաջին իսկ ժամադրությունից հետո կարծում են, թե գտել են իրենց կյանքի սիրուն, սակայն հաճախ դա այդպես չէ: Պետք է դադար տալ ու «սառը գլխով» մտածել՝ ինչ եք զգում և ով է նա:
- Նա է իմ սերը:
Դուք չափից շատ եք իդեալականացնում ձեր զուգընկերոջը
Պետք է կարողանալ սթափ գնահատել ձեզ դուր եկող մարդուն և չգերագնահատել նրան, ինչպես նաև հասկանալ՝ արդյոք նա այն մարդն է, հանուն որի դուք պատրաստ եք անհարմարությունների դիմանալ:
- Դժվար կլինի հետս, ես բարդ բնավորություն ունեմ:
Դուք չեք կարող մերժել
Չի կարելի համաձայնել զուգընկերոջ յուրաքանչյուր առաջարկին՝ փորձելով գոհացնել նրան և չկորցնել նրա դրական վերաբերմունքը ձեր հանդեպ: Մի՛ կորցրեք ձեզ հանուն ուրիշի, ոչ մի բան չարժե դրան:
- Գումար պարտքով տա՞լ: Լավ…
- Պետք է ինքս սկզբում որևէ մեկից պարտք անեմ:
Դուք թողել եք ձեր հոբբին
Նոր մարդու հայտնվելուն պես ձեր կյանքը պետք է ավելի հետաքրքիր ու հարուստ դառնա, այլ ոչ թե հակառակը: Ձեր սիրեցյալը չպետք է դառնա տիեզերքի կենտրոնը. թույլ մի տվեք, որ ձեր երջանկությունը, բարեկեցությունն ու տրամադրությունը կախված լինեն նրանից:
Դուք խանդում եք ամեն մանրուքի պատճառով
Միայնության վախը կամ անցյալի դավաճանությունները չպետք է թունավորեն ձեր հարաբերությունները ներկայում: Պետք է հասկանալ՝ արդյոք խանդի պատճառներ կան, թե դուք եք հորինել դրանք: Ամեն դեպքում, ամենաճիշտ որոշումն իրավիճակը զուգընկերջ հետ քննարկելն ու կասկածները հաղթահարելն է:
- Պետք է ստուգել նրա բոլոր ընկեր աղջիկներին։
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ