«Արարատ-Արմենիա»-ն մեկնել է Լյուքսեմբուրգ (լուսանկարներ)
СПОРТ«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը մեկնել է Լյուքսեմբուրգ, որտեղ օգոստոսի 29-ին կանցկացնի Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպումը «Դյուդելանժ»-ի հետ:
Այս մասին տեղեկացանք «Արարատ-Արմենիա» ակումբի «Ֆեյսբուք»-ի էջից:
«Մեկնում ենք Լյուքսեմբուրգ: Մաղթեք մեզ հաջողություն այս կարևոր խաղում»,- ասված է ակումբի «Ֆեյսբուք»-ի էջում կատարված գրառման մեջ:
Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիա»-ն Երևանում 2-1 հաշվով պարտության մատնեց «Դյուդելանժ»-ին: Պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 29-ին: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22:00-ին: Դիմակայության հաղթողը Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի ուղեգիր կստանա:




1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



