«Այն ինչը երևանցին չկարողացավ պահպանել, գյումրեցին պահեց… Շատ կարևոր գործ ենք արել. բոլորը ֆանտաստիկ են աշխատել». Ելենա Բորիսենկոն՝ «Թղթե երազանք»-ի մասին
ЛАЙФ
«Պետք է նայել այս սերիալը, տեսնելու համար, թե ոնց են նկարահանում իրական, որակյան սերիալը: Շատ կարևոր գործ ենք արել. բոլորը ֆանտաստիկ աշխատել են». դերասանուհի Ելենա Բորիսենկոն այսպես է որակում «Շանթ» հեռուստաընկերության «Թղթե երազանք»-ը հեռուստանովելի պատրաստման աշխատանքները: Դերասանուհու խոսքով՝ թեպետ իր դերը գլխավորներից չէ, բայց հատկապես ռեժիսորի՝ Գարրի Զաքարյանի շնորհիվ այն կարևորություն է ստացել. «Իսկապես պրոֆեսոնալ է. մարդ, ում հետ կարող ես ինչ-որ հարցերում չհամաձայնել, բայց պրոֆեսիոնալիզմի համար, չես կարող չհարգել:
.
Ելենայի խոսքով՝ Գարրին շատ պատրաստված է գալիս նկարահանման հրապարակ. հստակ գիտի՝ ինչ է պահանջում դերասանից. «Դա ամենակարևորն է սերիալներում, քանի որ դերասաններն այսօր անում են այն, ինչ կարող են, ռեժիսորներն էլ ասում են՝ լավ է: Բայց չէ, դու պիտի ծառայես նպատակին, որը ռեժիսորի խնդիրն է. հասկանու՞մ եք, երբ ինքը գիտի նպատակը, լրիվ այլ արդյունք է ստացվում»:
«Թղթե երազանք»-ի կարևորության հարցում Բորիսենկոն ընդգծում է նաև այն, որ մինչ այժմ Գյումրու բարբառը հեռուստատեսությունում միշտ հումորի տեսքով է ներկայացվել, իսկ հիմա այլկերպ կլինի.
. Ես ուրախ եմ, որ լինելով երևանցի, ֆիլմի մի մասնիկն եմ եղել. չնայած Գյումրիի տեսարաններում չկամ, բայց այդ ամենի մեջ եմ, դա ինձ համար պատիվ է…
Այն ինչը երևանցին չկարողացավ պահպանել, գյումրեցին պահեց: Դու չես կարող գնալ Գյումրիում շենք քանդել ու տեղն ուրիշ բան կառուցել, չէ, չես կարող: Գյումրին ապացուցեց, որ մշակութային մայրաքաղաք է, ու այս ֆիլմը դրա ապացույցն է. այն գեղարվետական արժեք ունի»: