Ереван, 30.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


«Ունեմ իննամյա դուստր, կա ցանկություն երկրորդ երեխան ունենալու, և ես այն հայրիկներից եմ, որ կցանկանայի երկրորդր դուստրն էլ ունենալ»․ Լեռնո Հարությունյանը՝ ընտանիքի, դստեր և բացասական կերպարների մասին

ЛАЙФ

Առավել մանրամասն ՝ այստեղ

 

Դերասան Լեռնո Հարությույանին հեռուստադիտողները բազմից տեսել են բացասական կերպարներով։ Թե ինչու են իր խաղացանկում զգալիորեն գերազանցում բացասական կերպարնրը, դերասանը դժվարացավ պատասխանել՝ նշելով, որ գուցե իր մոտ դրանք ներկայացնելը լավ է ստացվում կամ իր դիմագծերն են պատճառ հանդիսանում, որ ռեժիսորներն իրեն պատկերացնեն հենց բացասական կերպարներով։

 

Tert.am Life-ը դերասանի հետ զրուցել է ինչպես բացասական կերպարներ մարմնավորելու, նախապատվության, այնպես էլ ընտանիքի և 9-ամյա դստեր մասին։  

«Իրականում շատ-շատ քիչ են դրական դերերս՝ երևի երկու-երեք ֆիլմերում։ Ինքս էլ չեմ կարող ասել, թե ինչու են ինձ սովորաբար առաջարկում հենց բացասական դերեր։ Որպես դերասան կարող եմ ասել, որ չկան անհետաքրքիր դերեր․ յուրաքանչյուր դերի հետ կապված էլ հնարավոր է գտնել հետաքրքիր կողմեր»,- նշեց դերասանը։

 

Նա այս ընթացքում ևս հեռուստադիտողներին ներկայանում է բացասական կերպարով՝ «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալում մարմնավորելով կենտրոնական կերպարներից մեկը։  Չնայած կերպարի բացասական լինելուն՝ դերասանն անկեղծացավ՝ սիրում է իր դերը։ Ըստ դերասանի այն իրեն մասնագիտական տեսանկյունից է գրավում։

«Այն կերպարով, որով հիմա հեռուստադիտողներն ինձ տեսնում են, ես անչափ սիրում եմ, որովհետև այն ինձ, որպես դերասան, շատ բաներ է թույլ տալիս անել։ Հետաքրքիրն այն է, որ այդքան բացասական գործողությունների ֆոնին, մարդասպանության ֆոնին այդ հերոսը սիրահարվեց, և ինքն էլ է զարմացել, թե ինչպես կարող էր սիրահարվել։  Խաղարկային տեսանկյունից բացվելու շատ տեղեր կան։ Հետաքրքիրն այն է, որ պարբերաբար տարբեր արձագանքներ եմ լսում իմ կերպարի հետ կապված՝ պարզվում է մարդիկ համակրում են։ Կարծում եմ դա գալիս է նրանից, որ ինքս փորձում եմ իմ կողմից ինչ-որ բաներ ավելացնել, այդ թվում նաև հումոր։ Որովհետև կերպարն իսկապես իրեն այնպիսի բաներ է թույլ տալիս, որ նրան հետուստադիտողները պետք է որ ատեին»,- ասաց Լեռնոն։

Վերջինս հիշեց «Սպիտակ» ֆիլմում իր մարմնավորած կերպարը՝ նշելով, որ այդ ժապավենի նկարահանումների ժամանակ իրեն զարմացրել է, այն, թե ինչպես կարող է նույնքան հետաքրքիր լինել նաև ողբերական կերպարով հանդես գալը։

« «Սպիտակ» ֆիլմում շատ ողբերգական  կերպարով հանդես եկա և  դա իմ ստեղծագործական կյանքում առաջին անգամն էր, որ նման կերպար էր ինձ առաջարկվում։ Իսկապես գերագույն հաճույք եմ ստացել այդ դերը մարմնավորելիս և բառերով էլ չեմ կարող բացատրել, թե ինչ եմ զգացել։ Եվ հետաքրքիրն այն էր, որ ինքս չէի պատկերացնում, թե հնարավոր է նման ապրումներով կերպարը լինի այդքան հետաքրքիր։ Օրինակ բացասական դերերը, ստեղծագործական տեսանկյունից, բավականին հետաքրքիր են և ես ուղղակի կարողանում եմ լողալ  այդ կերպարները մարմնավորելիս, սակայն անսպասելի բացահայտում էր նաև այն, որ հնարավոր է նույն հետաքրքրությամ կերտել նաև ողբերական մարդու կերպարը»,- ասաց դերասանը։

Խոսելով ընտանիքի մասին Լեռնոն անկեղծացավ՝ ցանկություն ունի ընտանիքը ևս մեկ փոքրիկով համալրելու․ «Ունեմ իննամյա դուսր, կա ցանկություն նաև երկորրդ երեխան ունենալու, և ես այն հայրիկներից եմ, որ կցանկանայի երկորդր դուստրն էլ ունենալ»։

Նկարահանումների  և խիտ գրաֆիկի ֆոնին դերասանը փորձում է հնարավորինս շատ ժամանակ հատկացնել նաև ընտանիքին։ Լեռնուն ունի 9-ամյա դուստր, որը, հայրիկի խոսքով, հաճախ է դժգոհում գրաֆիկից։

«Իսկապես նկարահանումները  գերծանրաբեռնված գրաֆիկով են ընթանում։ Սակայն աշխատանքային զբաղվածությանս զուգահեռ, փորձում եմ ընտանիքիս էլ ժամանակ տրամադրել։ Իհարկե կինս ըմբռնումով է մոտենում, սակայն դուստրս, այո՛, հաճախ է դժգոհում, միշտ զգուշացնում է, թե պապ ջան, գոնե այսօր շուտ կգաս»,- ասաց նա։

Վերջերս սոցցանցային իր էջերում դերասանը կիսվել էր հոլովակով, որտեղ ինքը նվագում էր, իսկ դուստրը՝ երգում։ Հետաքրքիրվեցինք, թե ինչպես է դերասան հայրիկը վերաբերվում դստեր հետաքրքրություններին և ինչ կանի, երբ դուսրն արդեն մասնագիտական կողմնորոշում ունենա․ «Երբ գա արդեն մասնագիտական ընտրության պահը, դստերս հետ կխոսեմ բոլոր մասնագիտություններից, կծանոթացնեմ, թե  այս ոլորտում աշխատելն ինչ լավ ու վատ կողմեր ունի։  Ինձանից հասնում է ներկայացնելը, իսկ կողմնորոշվելն արդեն ինքը  պետք է անի։ Եթե ցանկություն ունենա գնալ արվեստի ուղղությամբ, ես դեմ չեմ լինի։ Դուստր հաճախում է նկարչության, երգի, դաշնամուրի, մենթալ թվաբանության, պարի։ Այդ բոլոր տեղերն էլ նա մեծ հաճույքով հաճախում է»։

Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу