Ծովամթերք, «Կապրեզե», մայրիկ. Իրինա Շեյքը մեկնել է հանգստի
ЛАЙФ
Իրինա Շեյքն ուժ է հավաքում աշնանային նորաձեւության շաբաթների ընդառաջ: 33-ամյա աստղը վայելում է հագիստը ծովի ափին:
Բրեդլի Քուփերի նախկին սիրելին արդեն մի քանի օր շարունակ երկրպագուներին ուրախացնում է հանգստի ընթացքում արված գեղեցիկ լուսանկարներով:Այսօր Շեյքը վերջապես բավարարել է երկրպագուների հետաքրքրությունն ու ցույց տվել`ում հետ է անցկացնում ամառային հանգիստը: Թոփ մոդելը լուսանկար է հրապարակել մայրիկի` Օլգա Շայխլիսլամովայի հետ: Նրանք լուսանկարվել են գեղեցիկ բնապատկերի ֆոնին:
Ափին շքեղ ընթրիքի համար Իրինան տոպ է կրել եւ գեղեցիկ երանգի շրջազգեստ։ Նա հավաքել է մազերը, իսկ որպես աքսեսուարներ՝ ոսկեգույն ականջօղեր եւ վզնոց ընտրել։ Շեյքի մայրը վառ ծաղկային պրինտով վերնաշապիկ է կրում։ Երկրպագուներին ուրախացրել է հազվադեպն համատեղ լուսանկարը։ «Երկու գեղեցիկ թագուհիներ», «Մայրդ հիասքանչ է, իսկ դու շատ էլեգանտ ես», «Մայրդ երիտասարդանում է», «Նկատելի է՝ ում ես նման գեղեցկությամբ»,- մեկնաբանել են հետեւորդները։
Աստղը ցույց է տվել նաեւ նրբաճաշակ ուտելիքները, որոնք փորձել է ճանապարհորդության ընթացքում։ Դրանց շարքում էին ծովամթերքով պաստան եւ «Կապրեզե» իտալական աղցանը։