Ереван, 30.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


«Վերջին տեսարանը նկարելիս, երբ վառեցինք Էլենիս օրագիրը, անկեղծորեն սկսեցի լաց լինել». Իննա Խոջամիրյան

ЛАЙФ

Էլենին ու նրա օրագրին հրաժեշտ տալուց հետո Իննա Խոջամիրյանը նույնը չի պատրաստվում անել երկրպագուների հետ :) Հեռուստադիտողին դերասանուհին շուտով կներկայանա նոր կերպարով եւ նոր անվամբ: Մանե՝ այսպես է «Երկուսով» հեռուստասերիալում Իննայի հերոսուհու անունը, որի հետ կհասցնեք ծանոթանալ շատ շուտով: Փոխվել է նաեւ դերասանուհու խաղընկերը՝ նոր ֆիլմում սիրահար զույգի դերում կլինեն Իննայի եւ Բեն Ավետիսյանի կերպարները: Այս շրջանում դերասանուհին զբաղված է նաեւ թատրոնի աշխատանքներով:

Ինչպե՞ս արցունքներով հրաժեշտ տվեց Էլենին ու արդյոք հեշտությա՞մբ «ընդունեց» նոր հերոսուհուն: Կարդացեք Իննայի հետ NEWS.am STYLE-ի նոր հարցազրույցը:

Իննա, հանդիպեցի այն տեսանյութին, որտեղ «Էլենի օրագրի» վերջին սերիայինկարահանումերն էին: Քո հուզմունքը համոզված եմ` հուզել է Էլենի երկրպագուներիցշատերին: Բայց, եթե նրանց համար Էլենը, պարզապես, սիրելի հերոսուհի է, պատկերացնում եմ` քեզ համար որքան հարազատ էր դարձել այս երկու տարիներիընթացքում: Ի՞նչ էմոցիաներ ունեիր վերջին սերիայի նկարահանումների ժամանակ:

Վերջին օրը անգիտակցական դաշտում մերժում էի այդ վերջին հասկացությունը, անավարտության զգացողություն ունեի։ Միայն վերջին տեսարանը նկարելիս, երբ վառեցինք Էլենիս օրագիրը՝ անկեղծորեն սկսեցի լաց լինել։ Ինձնից մի մասնիկ վառվեց։ Ապրեցի տեսարանը... Հիշում եմ, օրվա ավարտին նստեցի մեքենաս՝ ռադիոով ինչ որ «прощай Алиса, ты взрослая уже» երգ միացավ, հուզվեցի (ժպտում է): Կարծես ազդակ էր, որ ես ու Էլենը բաժանվեցինք։ Իմ առաջին հերոսուհին էր, եւ փառք Աստծո՝ ստացված ու սիրված։

Երբ հաջորդ առավոտ արթնացար, ու այլեւս սերիալի նկարահանումներին չպիտիգնայիր, շա՞տ անսովոր էին տպավորություններդ:

Իմ անավարտության զգացողությանը, միգուցե, նպաստեց այն, որ «Էլենի օրագրի» վերջին օրերին արդեն մեկնարկել էր «Երկուսով» նախագիծը...Նկարահանման վերջին օրվան հաջորդող առավոտյան կրկին աշխատանքի էի, սակայն ուրիշ նախագծում։ Չեմ թաքցնի՝ մոտ մի շաբաթ հետո նոր Մանեին սկսեցի որպես առանձին անհատականություն ընկալել։

Դժվա՞ր չէ առանց դադար վերցնելու նոր կերպարին անցնելը:

Չեմ բողոքում։ Սա իմ սիրելի աշխատանքն է. միանգամից հաջորդ հերոսուհուն անցնելու փոխարեն կարող էին ընդհանրապես առանցքային կերպար չվստահել ինձ, գուցե...Դա ասում եմ «մրցակիցներիս» ընդունակություններն ու այլ հնարավորությունները ռեալ գնահատելով։ Ընդհակառակը՝ շնորհակալ եմ, որ առանց դադարի ղեկավարությունը ռիսկի գնաց նորից ինձ հերոսուհու «պաշտոնը» տալու։

Մի փոքր կպատմե՞ս Մանեի մասին. ինչպիսի՞ն է նա:

Մանեին դեռ բացահայտում եմ. առաջին սերիաներն ենք նկարում դեռևս, հստակ կերպարային բնավորության մասին դեռ վաղ է խոսել։ Չափազանց միամիտ ու նվիրվող աղջիկ է, կատակով մեկ-մեկ ասում եմ Մանես լոռեցի է. զգում եմ, լոռեցիներին հատուկ անտրամաբանական միամտություն ու անմեղություն ունի (ծիծաղում է):

Հանուն նոր կերպարի` արտաքին փոփոխություն լինելո՞ւ է:

Ռեժիսորի հետ Մանեի արտաքին փոփոխությունները շատ-շատ ենք քննարկել։ Մտահղացում ունեի բաց գույնի աչքերով, պեպեններով աղջնակ ստանալ, այլ տարբերակներ ևս քննարկեցինք, բայց հաշվի առնելով այդ ամենի տեխնիկական ասպեկտները, որը սերիալային ռեժիմում չափազանց կբարդացներ մեր աշխատանքը եւ, գուցե, վրիպումների առիթ դառնար՝ ստիպված էինք խուսափել կտրուկ փոփոխություններից։ Ոճային որոշ փոփոխություններ կան...Մնացած փոփոխությունների շեշտը հույս ունեմ խաղի վրա դնել։

Եթե ճիշտ եմ հիշում, Բենի հետ աշխատելու փորձ մինչեւ «Էլենի օրագիրն» էլ եսունեցել, բայց առաջին անգամն է, որ սերիալի գլխավոր հերոսներին միասին եքմարմնավորում: Ինչպե՞ս եք միասին աշխատում:

Աշխատանքային ալլեանս հեշտ ենք ձևավորել, բայց դեռ չենք հասցրել գիշեր-ցերեկ միասին աշխատել: Ամեն ինչ դեռ առջեւում է, ըստ նախատրամադրվածության՝ ամեն բան հեշտ ու համերաշխ կլինի։

Այս պահին զբաղված ես նաեւ թատրոնի աշխատանքով: Եթե չեմ սխալվում, Գյումրուբեմում ես հանդես գալու: Կպատմե՞ս ներկայացման ու քո կերպարի մասին:

Այո, սեպտեմբերի 25-ին, ծննդյանս օրը ներկայացմանս պրեմիերան կկայանա։ Բեմադրվում է Գաբրիել Գարսիա Մարկեսի «Երկնագույն շան աչքերը» պիեսը։ Թատրոնում այն առաջին անգամ չէ, որ խաղում են, ռեպերտուարային ներկայացում է, սակայն ես եւ գործընկերս (Արսեն Միքայելյանը. հեղ.) խաղալու ենք այն առաջին անգամ եւ նորովի։ Միստիկ դրամա է 1 գործողությամբ։ 2 գործող հերոսներ կան, որոնք հանդիպում են երազում. մեկ նախադասությամբ՝ ողջ ներկայացումը աղջկա երազն է։ Շատ եմ սիրել գործը (ժպտում է):

Սերիալի նկարահանումների հետ հե՞շտ ես համատեղում թատրոնի աշխատանքը:

Սրտնեղում եմ, որ քիչ ենք կարողանում հանդիպել։ Սերիալային զբաղվածությունս շաբաթը ստաբիլ 5 օր է, այն իմ առաջնային գործն է, եւ իմ պարագայում պարտավոր եմ թատրոնի փորձերը հարմարեցնել հեռուստատեսությանը, այլ ոչ հակառակը։ Փորձում եմ գոնե շաբաթ-կիրակիները տրամադրել ներկայացմանը. այդ 2 օրերին մի շաբաթվա տեղ աշխատում ենք բալանսի գալու համար:

Եթե մի օր հանդես գաս ռեժիսորի դերում, ինքդ քեզ համար ինչպիսի՞ հերոսուհուկստեղծես:

Առայժմ փորձում եմ ամեն կերպ որպես դերասանուհի կայանալ, որպես ռեժիսոր ինձ պատկերացնելը էլ ավելի կբարդացնի կյանքս (ծիծաղում է): Իսկ եթե լուրջ՝ մտքովս ժամանակին անցնում էր՝ ինչ բացառիկ պատմություն կստացվեր, եթե հերոսուհին խուլ ու համր լիներ։ Մենք յուրահատուկ լսարան ունենք, որին ես թեկուզ եւ անձնական դրդապատճառնորով, բայց և շատուշատ կարեւորում եմ։

Իննա, առհասարակ, երբ որեւէ կերպար ես մարմնավորում, առաջնահերթ ո՞ւմխորհուրդն ու կարծիքն ես հաշվի առնում: Մանեի դերի մասին արդեն լսե՞լ ես քեզհամար կարեւոր մարդկանց կարծիքները:

Բոլորի կարծիքն ինձ համար կարեւոր է անխտիր։ Եթե կողքից օբյեկտիվ կարծիքներ, նկատառումներ չունենամ, կլճանամ շատ շուտ։



Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу