Լեռնո Հարությունյանը` 1988-ի երկրաշարժի մասին պատմող ֆիլմի ու ընտանիքի մասին
ЛАЙФLife.panorama.am-ի զրուցակիցն է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Լեռնո Հարությունյանը:
-Լեռնո, Ձեր մասին տեղեկություններ գտնելը բավականին բարդ է, քանի որ ինչպես հարցազրույցին նախապատրաստվելիս հասկացա, առանձնապես հարցազրույցներ չեք սիրում տալ: Հեռուստադիտողը Ձեզ պարբերաբար տեսնում է հեռուստաէկրաններին, բայց տեղեկություններ գրեթե չունի. կպատմե՞ք Ձեր մասին:
- Այո, ճիշտ եք նկատել, հարցազրույցներ չեմ սիրում տալ: Ինչ վերաբերվում է իմ մասին տեղեկություններին՝ արդեն 15 տարի է, ինչ աշխատում եմ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոում: Պարբերաբար խաղում եմ նաեւ կոմերցիոն ներկայացումներում, օրինակ, հիմա խաղում եմ «Կենտ զույգ» ներկայացման մեջ: Հաճախ մասնակցում եմ հեռուստատեսային նախագծերում, եւ սիրում եմ իմ աշխատանքը:
-Գիտեմ, որ նկարահանվում եք ռուսական արտադրության ֆիլմում եւ անգամ մարմնավորում եք գլխավոր հերոսին: Կխնդրեմ պատմել, թե ինչպես ստացաք Ձեզ համար այդ կարեւոր առաջակը:
- Շատերը գիտեն, բայց շատերն էլ անտեղյակ են, որ ռուս ռեժիսոր Ալեքսանդր Կոտը նկարահանում է 1988-ի երկրաշարժի մասին ֆիլմ, սակայն այս ֆիլմը տարբերվում է նրանով, որ նկարագրվում է ոչ թե երկրաշարժի օրերը, այլ այդ աղետից հետո եկող կյանքը: Այս նախագծում զբաղված են ռուս եւ ֆրանսիացի դերասաններ, սակայն գլխավոր հերոսին ռեժիսորը վստահեց ինձ: Պետք է ասեմ, որ այդ առաջարկն ինձ համար շատ անսպասելի էր: Այս ֆիլմում նկարահանվում էի փոքրիկ դերով, մի տեսարան անգամ խաղացի, որից հետո անսպասելի ստոպ տվեցին, բոլորը զարմացան, թե ինչու ավարտվեց նկարահանումը, բայց Կոտը ձայն չհանեց: Երեկոյան ինձ համար էլ շատ անակնկալ կերպով ասացին, որ Կոտն ուզում է ես մարմնավորեմ գլխավոր հերոսին: Հավատացնում եմ, հենց լսեցի այդ առաջարկը, մտածեցի, թե կատակում են, չէի հավատում, բայց, երբ ասացին ինձ կանչում է անձամբ ռեժիսորը, խառնվեցի իրար: Երբ Կոտը առաջարկեց մարմնավորել ֆիլմի գլխավոր հերոսին, անմիջապես հրաժարվեցի, քանի որ դա անկարագրելի մեծ պատասխանատվություն էր, հատկապես որ, շատ բարդ հոգեբանական ֆիլմ էր: Իհարկե, հասկանում էի, որ Ալեքսանդր Կոտի ֆիլմում թեկուզ էպիզոդիկ դեր խաղալը, արդեն իսկ մեծ հաջողություն է: Կոտն էլ զարմացավ իմ պատասխանից, բայց երբ ասացի, որ ես չեմ կարող այդքան մեծ պատասխանատվություն վերցնել իմ ուսերին, այդ ժամանակ ասաց՝ «Ես քո մեջ տեսնում եմ այդ ուժը, որ կարող ես, իսկ ես Ալեքսանդր Կոտն եմ, ես երբեք չեմ սխալվում»: Այդ ժամանակ մի պայմանով համաձայնեցի, որ հետագա արդյունքի համար պատասխանատու չեմ ու վախենում եմ նրան հիասթափեցնել: Առաջարկն իսկապես անսպասելի էր, գիտակցում էի, որ ես աստղ չեմ, բայց ստացել եմ այդքան հետաքրքիր ռեժսիորի կողմից այդքան հետաքրքիր առաջարկ: Սա իմ կյանքի առաջին դրամատիկ դերն էր, քանի որ Հայաստանում ինձ միշտ առաջարկել են ծեծող, ջարդող, քցող, բռնաբարող տղամարդու կերպարներ:
Շարունակությունն՝ այստեղ