Լինում են դեպքեր, երբ մենք բոլորս ստիպված ենք լինում վերքերի վրա կապել բժշկական լեյկոպլաստ։ Սակայն միշտ առաջանում է մի խնդիր և դա այն է, որ լեյկոպլաստները շատ շուտ են պոկվում, կամ տեղաշարժվում։
Ուզու՞մ եք, որպեսզի լեյկոպլաստը մնա մաշկի անհրաժեշտ մասի վրա ավելի երկար։ Փորձեք այսպես։
Սա շատ հեշտ է։ Այն կպցնելուց առաջ պարզապես կտրեք ծայրերի կենտրոններից։ Օգտագործեք ախտահանված մկրատ և համոզվեք, որ շղարշի հատվածը չեք կտրել։
Դրեք շղարշի հատվածը վնասված մասին, իսկ ծայրերը արեք այնպես, որ ստացվի խաչաձև (X):
Եթե չհասկացաք ինչպես է պետք անել, ուշադիր նայեք նկարները։