Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Չենք կա­րող բո­լո­րի հետ հաշ­վե­հար­դար տես­նել. Հա­յաս­տանն ունի կրի­տի­կա­կան ­վի­ճակ»

ИНТЕРВЬЮ

Տարբեր երկրներ ունեն տարբեր մոդելներ, որոնք կիրառել են հեղափոխություններից հետո՝ փորձելով մաքրել տնտեսական համակարգն արտոնյալներից, զրկել գերշահույթներ ունենալու հնարավորություններից, վերադարձնել ստվերային, ապօրինի ճանապարհներով ձեռք բերած գումարները, վերականգնել պետությանը հասցրած վնասները:

Մինչ Հայաստանի իշխանության՝ նշված առումով տարվող այսօրվա քաղաքականությանն անցնելը, Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը մի քանի մոդել է թվարկում:

«Երկրներ կան, որ ավելի մեղմ մեխանիզմներ են կիրառում: Փորձում են որքան հնարավոր է այդ գումարներն իրենց երկրում պահել, բայց նաև խելամիտ հաշվարկներով փորձում հասկանալ, թե այդ գումարների որքան մասը պետք է հետ վերցնել:

Այդ մարդկանց ձախողվելը կամ նրանց հեռանալը, բոյկոտելը կամ դժգոհությունն իրական տնտեսական ցուցանիշներ են նվազեցնում. մի շարք երկրներում փորձում են նաև որևէ մոդելով նրանց հետ տնտեսական տեմպերը պահել, որովհետև եթե նրանց տնտեսական գործունեությունը վատ վիճակում հայտնվի, կարող է ազդել ամբողջ տնտեսական գործունեության վրա»,- «Փաստի» հետ զրույցում ասաց Գ. Մակարյանը՝ դիտարկելով մյուս հանգամանքը:

«Արդյո՞ք մեծ կամ փոքր պետության տեսանկյունից է հարցը դիտարկվում: Մեծ պետություններում նման աղմկոտ պատմությունները և հարաբերությունները կարող են այդքան ճակատագրական չլինել, իսկ փոքր երկրների դեպքում, ինչպիսին Հայաստանն է, կարող է կրիտիկական ու ճակատագրական լինել:


Նախ՝ փոխկապակցվածությունն է ավելի ուժեղ: Այսինքն, այն թիմը, որը իշխել է ու հարստացել, այնտեղ միմյանց հետ կապեր ունեն: Բայց, այդուհանդերձ, թիմը փոքրաթիվ է և կարող է տուժել կամ հայտնվել նույն հարվածների մեջ:

Մյուս կողմից, փոքր երկրի դեպքում տեղեկատվության արտահոսքը ևս արագ է, ինչի հետևանքով մյուսները կարող են զգուշանալ, փողը դուրս տանել, վաճառել բիզնեսն ու այլ եղանակներ գտնել: Հայաստանի դեպքում հենց այս վերջին մոդելն է:

Մենք առաջարկել էինք մոդելներ, որոնցից մեկն այդ մարդկանց հետ երկխոսելն է, որոշակի գումարների նախնական տվյալներ ներկայացնելը: Իսկ իրենք, հասկանալով, որ հարցը լուրջ է, կամավոր ձևով կորոշեին, թե որքան գումար կարող էին վերադարձնել:

Երկրորդ մոդելով կարող էին հորդորել, որ որոշակի մաս վերադարձնեին պետությանը, իսկ եթե պետական մարմինները ստվերային գումարները հաշվելու, ապացուցելու խնդիր ունեին, կարելի էր բիզնեսներ հիմնադրելու առաջարկ անել:

Կարելի է ասել՝ «չենք ուզում խորանալ հաշվարկների մեջ, այսքանը գիտենք, բայց դու էսքան գումարով բիզնես հիմնադրի, որ այսքան աշխատատեղ ստեղծվի, որովհետև ունենք սոցիալ-տնտեսական, ինչպես նաև մարզերը զարգացնելու խնդիր: 

Կամ կարելի է ասել՝ «փողդ չենք վերցնում, բայց փողդ այսպիսի ճանապարհով պետք է ծախսես»: Մյուսը ճնշելու, առանց կոմպրոմիսի գումարները գանձելու, ունեցվածքը պետականացնելու ճանապարհն է, որը կարող է բավականին բարդ ու կոնֆլիկտային լինել: Մինչև մեկին նստեցնես, մյուսները կարող են փողերը դուրս տանել»,-ասաց նա:

Գ. Մակարյանի խոսքով, անկախ նրանից, թե այդ մարդկանց ինչպես ենք վերաբերվում, ինչպիսի մականուններով ենք դիմում, նրանք լուրջ դերակատարություն ունեն տնտեսության մեջ.

«Նախ՝ իրենք պատահական մարդիկ չեն, այդ մարդիկ ունեն ձեռնարկատիրական ձիրք, մենեջմենթ, ինչը արժեք է, որը պետք է պահել: Բացի այդ, երևացող բիզնեսները, ցավոք, այդպիսի մարդկանց ձեռքերում են: Ժամանակներն են դրան հանգեցրել, բայց հիմա չենք կարող բոլորի հետ հաշվեհարդար տեսնել:

Բացի այդ, Հայաստանն ունի կրիտիկական վիճակ: Գտնվում է կիսապատերազմական լարված վիճակում, երկու երկրների կողմից շրջափակված է, ունի տնտեսական աճի, աղքատության ու գործազրկության խնդիրներ: Այսինքն, այդ մարդկանց կպնելը զգույշ և երկարատև ժամկետ պետք է ենթադրի:

Միանգամից տասը հոգու հետ հաշվեհարդար տեսնելը կամ կոմպրոմիսի գնալը էականորեն կարող է թուլացնել տնտեսությունը»:

Նա բերեց «Սպայկայի» օրինակը՝ նշելով, որ ընկերությունը մինչև դատական գործընթացների ավարտը կարող է «արնաքամ» լինել, ինչը չի բխում տնտեսության շահերից.

«Որոշ մեծախոսներ հայտնվեցին՝ ասելով, թե հեսա կտանենք բեռները, ո՞վ ասաց՝ մենակ «Սպայկան» է: Իսկ որտե՞ղ են հիմա այդ գլուխգովացողները: Առհասարակ, երբ մեկին դատում են, ասում ենք՝ մաքրվել է, հասարակության մեջ հավասար դիրք պետք է ունենա: Նույնը բիզնեսն է, որն իր պատմություններն ավարտվելուց հետո իր իրավունքով պետք է ներկայանա տնտեսության մեջ»:

Նրա խոսքով, կառավարությունը պետք է հստակ դիտարկի տնտեսական բաղադրիչը:

«Այսինքն, այս կամ այն ընկերությանը կպնելը տնտեսության վրա ի՞նչ էֆեկտ ունի: Նույն «Սպայկայի» օրինակով հարկերը գանձելու, փայատերերին պատժելու, դատելու համար տնտեսական կոմպոնենտը դրվեց մի կողմ:

Առաջնահերթը սկզբունքն էր»,-ասաց նա՝ նշելով, որ խոսքը կառավարության այն սկզբունքի մասին է, ըստ որի՝ ովքեր փողերը կերել են, ստվերով կառավարել են բիզնեսը, պետք է կրեն իրենց պատիժը:

«Սկզբունքը կարևոր է իր համար, բայց այդ սկզբունքայնության արդյունքում հնարավոր է տուժի թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական շահը: Տնտեսական քաղաքականության մեջ, որպես բաղադրիչ, մտնում է նաև խոշոր օլիգարխների, հարուստների ու գործարարների նկատմամբ վերաբերմունքը: Սա տնտեսական մաս է:

Հիմա խոսում ենք նոր օրենքների, ներդրումներ բերելու մասին, ասում, որ Հայաստանը գրավիչ է, կոռուպցիա չկա և այլն, և այլն: Այդ ամբողջի արդյունքում կարող է այդքան դրական հետևանք չունենանք, որքան վնաս կրենք, եթե վերոնշյալ բաղադրիչին սկսեցինք վատ վերաբերվել կամ չհասկանալ ու չհաշվարկել տնտեսական նշանակությունը»,-եզրափակեց Գ. Մակարյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

 

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%