Եսենինի հանրահայտ բանաստեղծությունը նվիրված է այս հայուհուն. լուսանկարներ
ЛАЙФWnews.am-ը գրում է.
Հանրահայտ ռուս բանաստեղծ Սերգեյ Եսենինի «Шагане, ты моя, Шагане» բանաստեղծությունը նվիրված է այս հայուհուն։
Wnews.am-ը ներկայացնում է Շահանդուխտ Համբարձումյանին։
Նա ծնվել է 1900 թ. Վրաստանի Ախալցխա քաղաքում։
Հայրը մանկավարժ էր, իսկ պապիկի մահվանից հետո, ով հոգեւորական էր, հայրը եւս դարձավ հոգեւորական։ Շահանդուխտի մայրն ուսուցչուհի էր, ով մահացել է 40 տարեկանում։
Մինչեւ երրորդ դասարանը Շահանդուխտը սովորել է Ախալցխայի դպրոցում, որից հետո Խաշուրիի կանանց գիմնազիայում։1919թ. նա ընդունվել է ֆրեբելյան կուրսերի եւ մեկ տարի անց ավարտել այն։ Նա դասավանդում էր դպրոցներում։ 1921 թ. ամուսնացել է տնտեսագետ Ստեփան Տերտերյանի հետ, ում հետ ապրել են Թիֆլիսում։ 1922 թ. ծնվել է նրանց որդի Ռուբենը։ 1924 թ. մահանում է նրա ամուսինը, որից հետո նա մեկնում է Բաթումի, որտեղ սկսում է դասավանդել դպրոցում։ 1925/26 թ. աշխատում է Սոչիի հայկական դպրոցում, իսկ 1926-1934 թթ. կրկին Թիֆլիսում։ 1930 թ. նա երկրորդ անգամ ամուսնանում է կոմպոզիտոր Վարդգես Թալյանի հետ, որից հետո 1934թ. մեկնում Երեւան։
1924-1925 թթ. ձմռանը Սերգեյ Եսենինը մեկնում է Բաթումիի ծով, որոշ ժամանակ այնտեղ բնակվում, որտեղ էլ հանդիպում է գրականության երիտասարդ ուսուցչուհի, գեղեցիկ ու խելացի Շահանդուխտին, ով այդ շրջանում հյուրընկալել էր իր քրոջ մոտ։
Երիտասարդ հայուհու հետ ծանոթության ազդեցության տակ էլ Եսենինը գրում է իր հայտնի բանաստեղծությունը։
Շահանդուխտ Համբարձումյանը մահացել է 1976 թվականին։
Шагане
Шаганэ ты моя, Шаганэ!
Потому, что я с севера, что ли,
Я готов рассказать тебе поле,
Про волнистую рожь при луне.
Шаганэ ты моя, Шаганэ.
Потому, что я с севера, что ли,
Что луна там огромней в сто раз,
Как бы ни был красив Шираз,
Он не лучше рязанских раздолий.
Потому, что я с севера, что ли.
Я готов рассказать тебе поле,
Эти волосы взял я у ржи,
Если хочешь, на палец вяжи —
Я нисколько не чувствую боли.
Я готов рассказать тебе поле.
Про волнистую рожь при луне
По кудрям ты моим догадайся.
Дорогая, шути, улыбайся,
Не буди только память во мне
Про волнистую рожь при луне.
Шаганэ ты моя, Шаганэ!
Там, на севере, девушка тоже,
На тебя она страшно похожа,
Может, думает обо мне…
Шаганэ ты моя, Шаганэ.





