Ես ձեռքով եմ խաղացել, բայց դա խախտում չէր. Պիկե
СПОРТ«Բարսելոնա»-ի պաշտպան Ժերար Պիկեն խոսել է Լա լիգայի երրորդ տուրում «Օսասունա»-ի դեմ խաղում (2-2) նշանակված 11-մետրանոցի մասին։ Հիշեցնենք, որ տանտերերը երկրորդ գոլը խփեցին 11-մետրանոցից, որը նշանակվեց Պիկեի՝ ձեռքով խաղալուց հետո։
«Ես ձեռքով եմ խաղացել այդ դրվագում, բայց մրցաշրջանից առաջ մենք միշտ հավաքներ ենք անցկացնում Լա լիգայի ներկայացուցիչների հետ, որտեղ խոսվում է գնդակից հեռավորության մասին։
Ես ժամանակ չունեի ձեռքս գնդակի ճանապարհից հեռացնելու համար։ Ես կուզեի, որ մրցավարները փորձեին անել դա (հեռացնեին իրենց ձեռքը գնդակից)։ Ես իրադարձությունների կենտրոնում էի, բայց գտնում եմ, որ 11-մետրանոց չկար այդ դրվագում»,- իսպանացու խոսքերն է մեջբերում Marca-ն։
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



