Օբամեյանգի գոլն «Արսենալին» փրկեց պարտությունից. Մխիթարյանը փոխարինման մտավ 67-րդ րոպեին (տեսանյութ)
СПОРТԱնգլիայի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում «Արսենալ»-ն ընդունել էր «Տոտենհեմ»-ին և հազիվ փրկվեց պարտությունից։ Հանդիպման արդեն 10-րդ րոպեին հաշիվը բացեց Քրիստիան Էրիկսենը, իսկ 40-րդ րոպեին Հարրի Քեյնը 11-մետրանոցից կատարած հարվածով կարողացավ կրկնապատկել այն։ Առաջին կեսի հիմնական ժամանակին ավելացված 2-րդ րոպեին Ալեքսանդր Լակազետը կարողացաց կրճատել հաշվի տարբերությունը։
Էմերիի սաներն ընդմիջման գնացին պարտվողի կարգավիճակով։ Խաղի 67-րդ րոպեին տանտերերի գոլի հեղինակ Ալեքսանդր Լակազետի փոխարեն դաշտ դուրս եկավ Հենրիխ Մխիթարյանը։ 71-րդ րոպեին Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը Գենդուզիից ստացած փոխանցումից հետո կարողացավ գրավել հյուրերի դարպասն ու փրկել «զինագործներ»-ին պարտությունից։
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



