Երեւանում ՊՆ զինծառայողը վրաերթի է ենթարկել հետիոտնին. Վիրավորների թվում են 3 տարեկան և մի քանի ամսական երեխաներ (ֆոտո)
ОБЩЕСТВОՃանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության եւ վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 31-ին Երեւանում տեղի ունեցած վրաերթի փաստով։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 14։00-ի սահմաններում Երեւանի բնակիչ՝ 25-ամյա Գագիկ Փ-ն իր վարած Honda մակնիշի 35 ՕX 869 համարանիշի ավտոմեքենայով Ռոստովյան փողոցի թիվ 15/3 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 35-ամյա Ալեքսանդր Պ-ին։
Վրաերթի ենթարկվածը եւ վարորդ Գագիկ Փ-ի ուղեւորներ՝ Երեւանի բնակիչներ, 3-ամյա Սուսաննա Դ-ն եւ մի քանի ամսական Մարիա Գ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Գագիկ Փ-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում։

1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



