Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր. Միջոցառմանը մասնակցել է Արարատ Միրզոյանը
ПОЛИТИКАԱրցախի նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին մասնակցել է Արցախի Հանրապետության հռչակման 28-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:
Նախագահ Սահակյանն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրել Արցախի անկախության ու ազատության համար զոհված ազատամարտիկների, Ազգային ժողովի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմներին:
Միջոցառումներին մասնակցում էին ԱՀ երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Արցախի եւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, ներկայացուցիչներ սփյուռքից եւ հյուրեր արտերկրից:
.jpg)
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



