Երբ մսի գինը չի ազդում մսամթերքի գնի վրա
ОБЩЕСТВОՎերջին շրջանում էականորեն բարձրացել են մսի, մսեղիքի, համեմունքների գները: Դա նկատելի է, ինչպես ասում են, «անզեն աչքով», թեպետ պաշտոնական տվյալներն էլ են խոսում այդ մասին:
Սակայն ամենահետաքրքիրն այստեղ այն է, որ մսամթերք արտադրող ու վերամշակող ձեռնարկությունները, որքան էլ տարօրինակ է, չեն արձագանքել գների նման տատանումներին: Միակ բացառությունը, մեր դիտարկումներով, «Բարի Սամարացի» ընկերությունն է, որը մի փոքր բարձրացրել է իր արտադրանքի գինը:
Մեր տեղեկություններով, սա էլ արվել է միայն այն չափով, որ ընկերությունը հնարավոր «կրախի» առջև չկանգնի: Իհարկե, որևէ թանկացում ցանկալի չէ, սակայն հետաքրքիր է, թե ինչ բաղադրություն ունի այլ ընկերությունների արտադրանքը, որ մսի թանկացումը ոչ մի կերպ չի անդրադառնում արտադրանքի ինքնարժեքի և, ըստ այդմ, գնի վրա:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



