6 փաստ հղիության մասին, որ պետք է իմանա յուրաքանչյուր տղամարդ
ЛАЙФՀղիության 9 ամիսների ընթացքում կանայք բազմաթիվ խնդիրների են առնչվում։ Տոքսիկոզ, տրամադրության անկումներ, վերջույթների այտուցվածություն… սրանք ընդամենը խնդիրների մի մասն են։
Fabiosa.com-ը ներկայացրել է մի քանի փաստ հղիության մասին, որոնք պետք է իմանա յուրաքանչյուր տղամարդ։
Հոգնածություն։ Շատ տղամարդիկ են իրենց հարց տալիս, թե ինչու է իրենց հղի կինը միշտ հոգնածություն զգում։ Ոչ, պատճառն ալարկոտությունը չէ։ Անքուն գիշերներ, անընդհատ մեծացող որովայն, հորմոնալ փոփոխություններ, անհանգստություն, ապա՝ կյանքի մասին և բազմաթիվ այլ անհարմարություններ ապագա մայրիկին ուժասպառ են անում։ Կնոջ օրգանիզմն անում է հնարավոր ամեն բան, որպեսզի պտուղն աճի ու զարգանա՝ ինչպես հարկն է։ Սա կարող է ցավ ու անհարմարություն առաջացնել։ Կնոջ հոգնածությունից բողոքելու փոխարեն՝ կարող եք մերսում կատարել, գրկել նրան, անել քայլեր, որոնք նրան ավելի երջանիկ կդարձնեն։
Վախ ծննդաբերությունից առաջ։ Իհարկե, երեխայի հայրը ևս կարող է լուրջ անհանգստություն ունենալ ծննդաբերությունից առաջ, բայց կանայք իսկապես շատ են անհանգստանում։ Կնոջը տանջում ու սարսափի են հասցնում մի շարք հարցեր՝ արդյո՞ք նա կկարողանա հաղթահարել ցավը, արդյո՞ք ծննդաբերությունը նորմալ կանցնի, կկարողանա՞ ինքը լավ մայր լինել։ Հենց այդ պատճառով էլ շատ կարևոր է աջակցել կնոջը, հոգ տանել նրա մասին, այնպես անել, որ նա կարողանա ձեզ հետ կիսվել իր բոլոր ապրումներով ու մտքերով։
Սովի մշտական զգացում։ Այո՛, շատ հղի կանայք մշտապես ուտելու ցանկություն են ունենում։ Ընդ որում, այդ ցանկությունները կարող են տարօրինակ ու անկանխատեսելի լինել։ Խնդիրն այն է, որ հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի ունեցող հորմոնալ փոփոխություններն ազդում են համային նախընտրությունների և ախորժակի վրա։
Ընկալունակություն։ Հորմոնալ փոփոխություններն ազդում են կնոջ տրամադրության վրա. մի զարմացեք, եթե ձեր կատակները չգնահատվեն նրա կողմից։ Հիշեք ամենակարևոր կանոնը հղիության ընթացքում. ոչ մի քննադատություն։
Շարունակությունը՝ այստեղ