Ереван, 22.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Նրա կատարյալ զուգընկերը՝ ըստ կենդանակերպի նշանի

ЛАЙФ
Առավել մանրամասն ՝ այստեղ


Խոյ (21 մարտի-19 ապրիլի)

 

Խոյ կինը կցանկանա արկածներ փնտրելու մեկնել տղամարդ Աղեղնավորի հետ։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցչին թվում է, որ միայն այդպիսի տղամարդը կարող է հասնել իր հետևից ու իր հետ միևնույն ռիթմի մեջ ապրել։

 Ցուլ (20 ապրիլի-21 մայիսի)

Դեպքերի մեծ մասում Ցուլ կանայք նախապատվություն են տալիս Խեցգետին տղամարդկանց։ Նրանք իրենք էլ գիտեն, որ ցանկանում են լինել այնպիսի տղամարդու հետ, ով կարող է հոգ տանել իրենց մասին ու հավատարիմ լինել։ Բոլորին հայտնի է, թե որքան է նվիրվածությունը կարևոր Ցուլ կնոջ համար։

Երկվորյակներ (22 մայիսի-21 հունիսի)

Կին Երկվորյակները ցանկանում են որպես զուգընկեր ունենալ Առյուծ տղամարդու։ Մեծ հավանականությամբ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչ կինն այսպիսի տղամարդու կսիրահարվի մինչև ականջներն ու նրան անհավանականորեն հետաքրքիր մարդ կհամարի այն ինքնավստահության պատճառով, որն Առյուծ տղամարդուց ճառագում է։ Վերջինս կարող է Երկվորյակ կնոջը համոզել այն բանում, որ նա դեռ պիտի բացահայտի իր բազմակողմ էությունը։

Խեցգետին (22 հունիսի-22 հուլիսի)

Խեցգետին կնոջը կգրավեն ուժը, կայունությունն ու Ցուլ տղամարդու հաստատակամությունը։ Նա կարող է դառնալ այն հենքը, որն իրեն այնքան անհրաժեշտ կլինի այն դեպքերում, երբ նա իրեն խոցելի կզգա։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին ուժեղ անձնավորություններ չես համարի, դրա համար էլ Խեցգետին կնոջը դուր կգա այն փաստը, որ նա միշտ կարող է հույս դնել տղամարդ Ցուլի վրա ու վստահ լինել այն բանում, որ նա հավատարիմ կլինի իրեն։

 Առյուծ (23 հուլիսի-22 օգոստոսի)

Առյուծ կինը կձգտի դեպի տղամարդ Այծեղջյուրը։ Սկսենք նրանից, որ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հարգում են իրենց և դրա համար էլ ցանկանում են լինել միայն այն տղամարդկանց կողքին, ովքեր իսկապես արժանի են իրենց։ Հենց այդ պատճառով էլ նրանց հետաքրքրում են աշխատասեր Այծեղջյուրները։ Կին Առյուծը նաև վստահ կլինի, որ այդպիսի տղամարդը համընդհանուր ուշադրության առարկա չի դառնա ու իրենից այդ տեղը չի խլի, քանի որ նա միշտ աշխատում է կուլիսների հետևում։

Կույս (23 օգոստոսի-22 սեպտեմբերի)

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար երազանքի տղամարդը Կշեռքներն են։ Կին Կույսը բավականին բարձր չափորոշիչներ է սահմանել իր տղամարդու համար։ Նա տրամադրված է լինել ճիշտ տղամարդու կողքին։ Եվ ճշմարտությունն այն է, որ նա գիտի, որ Կշեռք տղամարդու հետ իրենց զույգը շատ ներկայանալի տեսք կունենա։

Կշեռք (23 սեպտեմբերի-22 հոկտեմբերի)

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչը շատ է ցանկանում լինել տղամարդ Երկվորյակի հետ։ Կշեռք կինն անընդհատ շփման է տենչում, հենց այդ պատճառով էլ նրան թվում է, թե ինքը լավ հարաբերություններ կարող է ձևավորել շփվող Երկվորյակների հետ։ Նա պատկերացնում է, թե ինչպես իրենք, ձեռք ձեռքի տված, կհայտնվեն երեկույթներին որպես զույգ։

Կարիճ (23 հոկտեմբերի-22 նոյեմբերի)

Կարիճ կանայք հիացմունքով են նայում Ջրհոս տղամարդկանց։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ցանկանում են լինել իշխող, իրենց վրա վստահ ու պարզապես կարգին տղամարդկանց հետ։ Հենց այդպիսին են Ջրհոսի նշանի տակ ծնված տղամարդիկ։ Կարիճ կանայք կրքոտ են և դրանով կարող են կոմպենսացնել Ջրհոս տղամարդկանց անզգացմունքային լինելը։

Աղեղնավոր (23 նոյեմբերի-21 դեկտեմբերի)

Աղեղնավոր կանանց գրավում է Կարիճ տղամարդկանց կրքոտ բնույթը։ Թեպետև նա սկզբում կարող է վախենալ պարտավորություններից, բայց վերջիվերջո նա կդադարի վախենալ այդ տղամարդու հետ լուրջ հարաբերությունների հեռանկարից։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչը Կարիճ տղամարդուն գայթակղիչ ու իր էությունը փոթորկող կհամարի։

Այծեղջյուր (22 դեկտեմբերի-20 հունվարի)

Այծեղջյուր կինը ցանկանում է հարաբերությունների մեջ մտնել Կույս տղամարդու հետ։ Նա վերջինիս մեջ տեսնում է մի մարդու, ով միշտ ճիշտ կվարվի ու ճիշտ ընտրություն կկատարի։

Այս նշանի ներկայացուցիչն ատում է անկանխատեսելի տղամարդկանց։ Բայց Կույս տղամարդու հետ նա կարող է վստահ լինել այն բանում, որ վերջինս իրենից ոչինչ չի թաքցնի։ Նա ստիպված չի լինի մտածել այն մասին, որ այդ տղամարդն ինչ-որ արտառոց բան կանի։

Ջրհոս (21 հունվարի-18 փետրվարի)

Աշխարհում ոչ մի տղամարդ չի կարող այնպես հետաքրքրել Ջրհոս կնոջը, որքան Խոյ տղամարդը։ Միայն նրան տեսնելիս Ջրհոս կինը կգրգռվի, և դա այն դեպքում, որ սովորաբար կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարողանում են լավ տիրապետել իրենց զգացմունքներն ու էմոցիաները։

Ձկներ (19 փետրվարի-20 մարտի)

Ձուկ կանայք պարզապես հիանում են տղամարդ Խեցգետիններով։ Նա միշտ գիտի, որ այդ տղամարդու գրկում ինքը կարող է իրեն անվտանգ զգալ։ Տղամարդ Խեցգետինն իսկապես բարի ու շռայլ տղամարդ է։ Կին Ձկները գիտեն, որ Խեցգետին տղամարդիկ երբեք իրենց չեն վիրավորի ու միշտ կարող են հանգստացնել։ Նա գիտի, որ իր մասին այժմ հոգ տանող միշտ կա։ 

Цифровые решения на валютном рынке: IDBank и Rate.Trading на выставке DigiTec 2026Цифровые решения в одной экосистеме: IDBank на DigiTec 2026Когда вся Армения была одной командой. Никита Симонян и «Арарат-73»Ucom и Impact Hub Yerevan подвели итоги третьего этапа программы по развитию зелёного предпринимательстваIDBank представит концепцию единой экосистемы на DigiTec 2026Без 102-й базы Армении конец. Аршак КарапетянЧто будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян Европейский курс Армении между обещаниями и обязательствами При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing Armenia 2026»Аршака Карапетян отвечает на комментарии IDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026Rate.Trading: Крупные сделки с цифровыми инструментами управления валютными рискамиЗакрытие карабахского вопроса ставит под угрозу само существование Армении. Аршак КарапетянФонд VIVA стал бенефициаром инициативы «Сила одного драма» в ноябреСпециальные предложения по ипотечному кредитованию: IDBank на Toon Expo. Invest 2026Ни одна власть в Армении не пришла демократическим путем․ Аршак КарапетянIDBank на региональном форуме СБА: от решений для путешествий до бизнес-возможностей Скидка 35% на указанные карты IDBank в честь 35-летия Предварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17