«Սիրո՞ւմ եք անձրեւոտ եղանակը». Հասմիկ Խոջյանի նուրբ կերպարը
ЛАЙФ
Առավել մանրամասն ՝ այստեղ
Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր նուրբ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարն արվել է մեքենայում։ Դերասանուհին սպիտակ հագուստ է կրում, որը համադրել է խոշոր վզնոցի հետ։ Հասմիկը նուրբ շպար է ընտրել, իսկ մեկնաբանություններում նշել է, որ սիրում է անձրեւոտ եղանակ։ «Սիրո՞ւմ եք այս անձրեւոտ եղանակը։ Ես շա՜տ եմ սիրում»,- լուսանկարը մակագրել է նա։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Հասմիկը վառ, զոլավոր հագուստ էր կրում։ Նա նախապատվություն էր տվել պարզ սանրվածքին եւ խոշոր աքսեսուարներ՝ ականջօղեր ընտրել։ Կերպարն ամբողջացրել էր գեղեցիկ շպարը։ «Երջանիկ մարդը։ Դու քեզ համարո՞ւմ ես»,- լուսանկարը մակագրել էր հմայիչ դերասանուհին։
1
При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing...
2
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
3
Когда вся Армения была одной командой. Никита Симонян и «Арарат-73»
4
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян
5
Без 102-й базы Армении конец. Аршак Карапетян



