Ереван, 30.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Եթե ՍԴ որոշ­ման հետ հաշ­վի չնստեն, կլի­նի սահ­մա­նադ­րա­կան կար­գի կո­պիտ տա­պա­լում»

ОБЩЕСТВО

Երեկ Սահմանադրական դատարանը հրապարակեց «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի և 35-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» հարցի վերաբերյալ կայացրած որոշումը:

Հրապարակված եզրափակիչ մասի համաձայն՝«ՍԴ-ն որոշեց ՀՀ քրեական դատավարական օրենսգրքի 35-րդ հոդվածը Սահմանադրութան ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառութային անձեռնմխելիությունը քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով ճանաչել Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 75-րդ հոդվածներին հակասող և անվավեր»։

ՍԴ որոշման, դրանից բխող իրավական հետևանքների վերաբերյալ «Փաստը» փորձեց մեկնաբանություններ ստանալ «Իրավական ուղի» իրավապաշտպան ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանից և Երևանի պետական համալսարանի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանից:

Թեև Ռուբեն Մելիքյանը նշեց, որ որոշումը դեռ պետք է մանրամասն ուսումնասիրի, բայց, այդուհանդերձ, խոսեց առաջին հայացքից ստացած տպավորության մասին:

Նա ընդգծեց, որ, լինելով քրեական դատավարության ոլորտի նեղ մասնագետ, շատ բնականոն է համարում անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չհարուցելու մասով իրավակարգավորման բացակայությունը հակասահմանդրական ճանաչելը. «Եթե մենք Սահմանադրությամբ ունենք անձեռնմխելիության ինստիտուտ, ապա այն պետք է իրացվի նաև գործող օրենսդրության մեջ: 

Ես շատ տրամաբանական եմ համարում, որ այդ իրացման եղանակը լինի հենց Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածում: Ուստի, մասնագիտական տեսանկյունից, ես առնվազն որևիցե տարօրինակ բան չեմ տեսնում 35-րդ հոդվածում այդ իրավակարգավորման բացակայությունը հակասահմանադրական ճանաչելու մեջ:

 

Կարծում եմ՝ մեր օրենսդիր մարմինը իսկապես պետք է համապատասխան հոդվածում կատարի փոփոխություններ և անպայման սահմանի այդ հիմքը»:

Իսկ թե ինչ կարող է հետևել որոշմանը, ինչ իրավական հետևանքներ կարող են լինել կոնկրետ գործով՝ Ռ. Մելիքյանը պատասխանեց. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշումը կայացվել է քաղաքացու դիմումի հիման վրա, կարծում եմ՝ հաջորդ փուլը պետք է լինի պարզել, թե կոնկրետ գործի վրա այն ազդեցություն ունի՞, թե՞ ոչ: Եթե այո, ապա ինչպիսի՞ ազդեցություն ունի և ինչպիսի՞ իրավական հետևանքներ կարող է առաջանալ: 

Այդ առումով այս պահին ես ձեռնպահ կմնամ որևէ դատողություն անելուց՝ չմոռանանք նաև, որ ՍԴ-ի դեպքում «մեղադրյալի» աթոռին, այդուհանդերձ, նստած են ոչ թե մարդիկ, այլ օրենքները»:

Վարդան Այվազյանն էլ շեշտեց. «Եթե Սահմանադրական դատարանն իրավանորմը ճանաչում է հակասահմանադրական, ապա այդ իրավանորմն այդ պահից սկսած գոյություն չունի, գոյություն չունեն նաև դրանով կարգավորվող հարաբերությունները:

Այսինքն, եթե այդ նորմը կապված էր կալանքը վերացնելու, մեղադրանքի ծավալների հետ, արդեն ուժը կորցրած է ճանաչվում:

Եվ, բնականաբար, որպես իրավական հետևանք, այն իրավական գործողությունները, որոնց համար հղում է արվել այդ նորմին, առոչինչ են: Եթե այդ հոդվածի հիմքով են կալանքի վերցրել, ուրեմն՝ այդ հիմքը վերանում է ու անձին անհապաղ պետք է ազատ արձակել:

Եթե այդ հոդվածի հիմքով ինչ-որ դատավարություն է կատարվել, դա ևս առոչինչ է»: Նշենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը, որը ճանաչվել է հակասահմանադրական, սահմանում է քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքները:

Իսկ Քրեական դատավարության 135-րդ հոդվածի 2-րդ մասը, որը համապատասխանում է Սահմանադրությանը, սահմանում է՝ կալանավորումը մեղադրյալի նկատմամբ կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ կա հիմնավոր կասկած, որ նա կատարել է այնպիսի հանցանք, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է, և կան բավարար հիմքեր ենթադրելու, որ մեղադրյալը կարող է կատարել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ գործողություն:

«Թեպետ 135-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչվել է սահմանադրական, բայց Եվրոպական դատարանի շատ որոշումներ կան, որոնք կտրականապես հետևյալ խնդիրն են դնում. անկախ հանցագործության աստիճանից, եթե վարույթ իրականացնող մարմինը հստակ չի կարողանում հիմնավորել, որ անձն ազատության մեջ հայտնվելով կխոչընդոտի քննությանը կամ կթաքնվի քննությունից, ապա ցանկացած հանցագործության դեպքում պետք է անձին ազատ արձակել:

Միայն հիմնավորման դեպքում կարող է կիրառվել այն»:

Վ. Այվազյանի հետ զրույցում անդրադարձանք նաև այն մեկնաբանություններին, ըստ որոնց՝ «հակապետական» են որակում ՍԴ որոշումը:

Ընդգծում են նաև, որ եթե Սահմանադրական դատարանը Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշում ընդունի, Սահմանադրության համար պատասխանատու իշխանության մյուս թևերը իրավասություն ունեն չճանաչելու այն։ «Նման մեկնաբանությունները կիսագրագետ փաստաբանների կողմից են կատարվել:

 

Պարզապես պետք է մեկ բան նկատի ունենանք, որ ՍԴ որոշումները վերջնական են, ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, և մեկնաբանության կարիք չունեն:

Իսկ եթե իշխանությունը որոշման հետ հաշվի չնստի, ուրեմն, ոչ ավել, ոչ պակաս, իշխանությունը տապալում է սահմանադրական կարգը. եթե ՍԴ որոշման հետ հաշվի չնստեն, կլինի սահմանադրական կարգի կոպիտ տապալում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

 

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами