Մեքենան, գողոնով հանդերձ, հայտնաբերվել է. վարորդն ու ուղեւորը դիմել են փախուստի
ОБЩЕСТВОՍեպտեմբերի 3-ին, ժամը 22.40-ին, ոստիկանության Սպիտակի բաժնի աշխատակիցը օպերատիվ տեղեկություն ստանալով, որ Շիրակամուտ գյուղի տներից մեկը գողեր են մտել եւ գողոնը տեղավորելով տնից ոչ հեռու կայանված «ՎԱԶ 2106»-ի մեջ՝ փորձում են հեռանալ:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանն իր անձնական օգտագործման մեքենայով հետապնդել է նշված «ՎԱԶ 2106»-ին, որը վարելիս է եղել Սպիտակի 28-ամյա բնակիչը, իսկ ուղեւորը եղել է համաքաղաքացի մեկ այլ 28-ամյա երիտասարդ: Մեքենան, գողոնով հանդերձ, հայտնաբերվել է Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի հուշարձանի մոտ, իսկ վարորդն ու ուղեւորը դիմել են փախուստի:
Քննությունը վարում է Սպիտակի քննչական բաժինը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



