Նելլիի տեսահոլովակի շնորհանդեսի հյուրերն ու ամուսնու աջակցությունը
ЛАЙФԵրեկ ժամանցի կենտրոններից մեկում կայացել է Նելլիի «Մի, մի արի» երգի տեսահոլովակիառաջին պաշտոնական դիտումը, որին ներկա են եղել երգչուհու գործընկերները եւ մտերիմները.«Քիչ մարդկանց եմ հրավիրել, քանի որ ցանկանում էի շնորհանդեսն անցկացնել սիրելի մարդկանց հետ։ Այստեղ են նաեւ տաղանդավոր փոքրիկ երգիչներ, ովքեր մեր ապագան են»,- Bravo.am-ի հետ զրույցում նշել է երգչուհին։
Հաղորդավարուհի Կարինա Դանելյանը ներկայացրել է այն թիմին, որի հետ համագործակցել է երգչուհին.“Այսուհետեւ Նելլին խաղի մեջ է։ Ահա նրա աղջիկն էլ մեզ հետ է, ով հարցնում է` «մամ, էսօր քո հանդե՞սն է, սա էլ քո մանկապարտեզն է»,- ասել է նա եւ բեմ հրավիրել փոքրիկին, որն էլ փուչիկներ է հանձնել մայրիկին։
Մեզ հետ զրույցում Նելլին նշել է, որ լռությունից հետո որոշել է տեսահոլովակը ներկայացնել ոչ թե պարզապես պրեմիերայով, այլ համերգ-շնորհանդեսով. «Արտառոց ոչինչ չենք արել, ուղղակի ուրախ ու գունեղ երգ է։ Տեսահոլովակ նկարելով` առանձնապես ակնկալիք չունեմ, ուղղակի մարդիկ կհիշեն, որ երգում եմ, քանի որ այսօր հիմնականում զբաղվում եմ մանկական հաղորդման պրոդյուսինգով»։
Երգչուհու ամուսինը՝ Րաֆֆին, ոչ միայն նկարահանվել է որպես հեծանվորդ, այլեւ կադրից դուրս աջակցել է սիրելիին կազմակերպչական հարցերում.«Իմ կյանքում նրա մասնակցությունն ամեն օր ու րոպե է. չեմ պատկերացնում, թե ինչպես ամեն ինչ կհասցնեի առանց նրա։ Առավոտյան աչքերս բացելիս առաջինն ուզում եմ նրան ու աղջկաս կողքիս տեսնել»:
Շարունակությունն՝ այստեղ։





