Աղջիկնե՛ր, հիշեք այս արտահայտությունները, և տղամարդիկ ձերը կլինեն
ЛАЙФ
Սարսափելի բան չկա, որ կեղտի մեջ կորած ենք: Դու կամաց գազ տուր, ես հետևից մեքենան կբրթեմ: Արի այսօր չգնանք վարագույր գնելու: Ավելի լավ է գարեջուր գնենք ու ֆուտբոլ նայենք:
Գժվում եմ, երբ խռմփացնում ես: Իսկ հարևաններն ուղղակի հիմար են, որ մտածում են, թե մենք ամբողջ գիշեր դռելով ենք աշխատում: Այս կանացի սերիալներն այնքան ձանձրալի են, ավելի լավ է ֆուտբոլ նայենք:
Ինչպե՞ս ես առանց 100 գրամի ճաշ ուտելու: Ես արդեն լցրել եմ, սառնարանում է, սառը-սառը: Մայրս իր տարվա թոշակը փոխանցել է քո հաշվին ու խնդրել փոխանցել, որ չնեղանաս, որ այս ամառ մեզ հյուր չի գա:
Խանութում թարմ գարեջուր են ստացել, քեզ համար հերթ եմ պահել, արի: Ի՞նչ ենք կորցրել սովորական լողափին, արի գնանք նուդիստական լողափ:
Երեք վարդիկ ու մի քռչոտ բացիկն այն է, ինչ ես երազում եմ նվեր ստանալ: Երեկ քրոջս ծննդին այնքան զվարճալի էիր, ափսոս, որ ոչինչ չես հիշում, գլուխդ էլ ցավում է: Բայց ես քեզ համար արդեն գարեջուր եմ գնել, իսկ դու պառկիր ու հանգստացիր:
Զուգարան գնալուց հետո պարտադիր չի ձեռքերը լվանալ, չէ՞ որ ձեռքով չես ուտում, այլ գդալով: Թափիր մոխիրը գորգին, ես միևնույն է` փոշեկուլ եմ անելու:
Մինչ դու քնած էիր, ես մեքենադ լվացել ու փոշեկուլել եմ: Պատկերացնո՞ւմ ես` ինչ-որ սրիկա նստարանիդ տակ կանացի կիսավարտիք էր խցկել. ուշադիր եղիր, ամեն մեկին մեքենադ մի նստեցրու: Բան չկա, որ անընդհատ մոռանում ես անունս. ախր դու այնքան ծանրաբեռնված ես:
Իհարկե, այսօր բազմոցին կքնեմ. հասկանում եմ, որ մենակ մնալու կարիք ունես: Վայ, ախր ես քեզ անհավանական սեքս էի խոստացել…