Ջրային վազքուղի. նոր մարզասարքը թույլ է տալիս համատեղել օգտակարն ու հաճելին (լուսանկարներ)
СПОРТՄարզվելը կարող է զվարճալի չլինել շատերի համար, սակայն գյուտարարները նոր սարք են ստեղծել նրանց համար, ովքեր ցանկանում են համատեղել մարզվելու օգտակարությունն ու սպա մերսման հաճույքը:
Ինչպես ներկայացնում է Luxury launches-ը, խոսքը ջրային վազքուղու մասին է, որն այլևս իրականություն է և երբեմն անվանվում է «ստորջրյա վազքուղի»: Նորարար մարզասարքը ներկայացվել է Ճապոնիայում և նախատեսված է ընդհանուր առողջական բարելավման համար, որի կիրառման ժամանակ հնարավոր է նաև մարզվել առանց վնասվածք ստանալու մտավախության:
Ջրային վազքուղին համալրված է թափանցիկ «խցիկով», որտեղ գտնվելիս մարզվողը միևնույն ժամանակ ջրային մերսման է ենթարկվում: Ջրում մարզվելու օգտակար հատկություններից մեկը արյան շրջանառության խթանումն է, ինչպես նաև մկանների ուժեղացումը, այտուցվածության նվազումը: