Կենդանակերպի 3 նշաններ, որոնց չարժե վստահել
ЛАЙФԵրկվորյակներ
Երկվորյակը բարդ նշան է, ով անհուսալի է մի շարք պատճառներով, որոնցից մեկն էլ անվճռականությունն է ու ընտրություն անել չկարողանալը: Երկվորյակները սոցիալական քամելեոններ են` բազմաթիվ դիմակներով, և նրանց տրամաբանական մտածողությունն ու հետաքրքրասիրությունը վերջնարդյունքում կարող են հանգեցնել խնդիրների: Այս օդեղեն նշանը տարատեսակություն է պահանջում այս բառի բոլոր իմաստներով: Նրանք կարող են հասնել ցանկալիին, անգամ առանց մտադրվելու:
Բայց Երկվորյակներին կարելի է վստահել, եթե նրանք ցանկանան ձեզ իրենց կյանքում պահել: Այն ամենը, ինչ ձեզնից պահանջվում է, հարմարավետ ու խորը շփումն է: Ավելի հաճախ կիսվեք ձեր մտքերով, որպեսզի Երկվորյակներին հակեք ձեզ հետ իրական փաստերով կիսվել: Իրենք Երկվորյակներն էլ, ամենայն հավանականությամբ, կցանկանան ավելի բաց ու անկեղծ լինել:
Առյուծ
Առյուծը Կենդանակերպի աստղն է, որը պաշտում է իր վրա ուշադրություն բևեռել: Դա նշանակում է, որ նրանք ապշեցուցիչ անձնավորություններ են ու կուրացնող հմայք ունենք, և նրանց կողքին գտնվելն ուրախ է: Բայց դա նշանակում է նաև, որ նրանք կարող են շատ ցած ընկնել, որ առանձնանան:
Նրանք իրենց Տիեզերքի կենտրոնն են զգում, և դրա պատճառով կարող են միտումնավոր բացահայտել ուրիշների գաղտնիքները կամ դավաճանել:
Իհարկե, այս ասվածից ոչինչ անվիճելի ճշմարտություն չէ: Եվ Առյուծը կարող է լինել գերազանց ընկեր, արժանի մարդ ու վստահելի գործընկեր: Այն ամենը, ինչ պահանջվում է, ընկերներից ու գործընկերներից հնարավորինս մեծ ուշադրության արժանանալն է: Իմանալով, որ իր կարիքն ունեն` Առյուծն ավելի բաց կլինի ու հակված ուշադրություն փնտրել ուրիշ տեղ: