7 օգտակար խորհուրդներ, թե ինչպես բարիշել սիրելիի հետ վիճաբանությունից հետո
ЛАЙФԱնհամաձայնությունները հաճախ վերաճում են վեճերի: Այո՛, բոլոր զույգերն էլ վիճում են, որոշները՝ հաճախ, որոշներն՝ ավելի հազվադեպ: Սակայն երբ պահը գալիս է բարիշելու, շատերը չեն կողմնորոշվում՝ ինչ անել:
BlogNews-ը ձեզ է ներկայացնում 7 օգտակար խորհուրդներ, թե ինչպես բարիշել սիրելիի հետ վիճաբանությունից հետո:
1. Հաշվեք մինչև 10-ը
Հավատացեք, սա իսկապես օգնում է: Այս մեթոդը ձեզ կարող է օգնել խուսափել վիճաբանությունից: Պարզապես երբ լսում եք ինչ-որ բան, որը ձեզ դուր չի գալիս, հաշվեք մինչև 10-ը, այդպիսով դուք փոքր ինչ կհանդարտվեք և ավելորդ բան չեք ասի:
2. Մշակեք «ստոպ» ազդանշան
Զույգերի համար շատ կարևոր է մշակել մի «ստոպ» ազդանշան, որը կգործածեք, երբ վիճաբանությունը լրջանա: Հենց զգում եք, որ շատ մոտ եք հունից դուրս գալուն, պարզապես գործածեք այդ ազդանշանը, որը կենթադրի, որ ժամանակն է դադարեցնելու վիճաբանությունը, քանի դեռ ոչ ոք ավելորդ բան չի ասել:
3. Մի փորձեք հաղթել
Ձեր նպատակն իրականում դա չէ, այնպես չէ՞: Սիրելիի հետ վիճաբանություններում ճիշտ ու սխալի հարց չպետք է կանգնի: Անգամ եթե ինչ-որ հարցի շուրջ դուք շատ ամուր դիրքորոշում ունեք, սա չի նշանակում, որ դուք պետք է ինչ-որ բան ապացուցեք կամ հաղթեք ձեր սիրելիին: Ինչ էլ լինի, դա հաստատ նույնքան կարևոր չի լինելու վիճաբանությունից հետո: