Մենք այսօր չգիտենք, թե ովքեր են շահագործում մեր հանքերը. Խոսքը միլիոնավոր դոլարի մասին է. Մարուքյան
ЭКОНОМИКА«Լուսավոր Հայաստանն» առաջարկում էր, որ հանքարդյունաբերող ընկերությունների բաժնեմասերն ամբողջությամբ լինեն հրապարակային, այսօր 10 տոկոսը փակ է, իսկ իշխանությունը դեմ է արտահայտվել դրան: Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«10 տոկոսը միլիոնավոր դոլարի մասին է եւ մենք այսօր չգիտենք, թե ովքեր են շահագործում մեր հանքերը: Իշխանությունները այդքան խոսելով թափանցիկության մասին, դեմ է արտահայտվել այս նախագծին»,-ասաց նա՝ նշելով, որ օրինագիծը ԱԺ համապատասխան հանձնաժողովում մերժվել է:
«Երկրորդ նախագծով «Լուսավոր Հայաստանն» առաջարկում է, որ մարզերում նույնպես կիրառվի եկամտային հարկի վերադարձով հիփոթեքային մեխանիզմը: Քանի որ մարզերում չկա բնակարանաշինություն, առաջարկում էինք, որ մարզերում ունենանք հնարավորություն, որ մարդը ոչ թե նորակառույց շենքում, այլ երկրորդային շուկայից տուն գնի եւ կարողանա նույն մեխանիզմով վճարված եկամտային հարկի չափով վերադարձ ստանա: Սա նույնպես մերժվեց»,-ասաց նա: