Ջոնի Դեփը վաճառքի է հանել Ֆրանսիայում գտնվող իր մեծ առանձնատունը (լուսանկարներ)
ЛАЙФՀոլիվուդյան դերասան Ջոնի Դեփը վաճառքի է հանել իր հսկա առանձնատունը, որը գտնվում է Ֆրանսիայի հարավային Լը-Պլան-դը-լա-Տուր շրջանում, գրում է Daily Mail-ը։
Առանձնատունը 37 հեկտար տարածք է զբաղեցնում։ Դերասանը միլիոնավոր դոլարներ է ծախսել անշարժ գույքի ներքին և արտաքին հարդարանքի ձևավորման և վերականգնման համար։
Նա եկեղեցու շենքը վերածել է հյուրասենյակի, իսկ ռեստորանի տարածքը՝ ճաշասենյակի։


Առանձնատան սկզբնական արժեքը 16 մլն ֆունտ ստերլինգ է։ Sotheby’s International Realty-ի ֆրանսիական մասնաճյուղի ղեկավար Ալեքսանդր Կրաֆտն ասել է. «Ջոնին որոշել է վաճառել առանձնատունը, քանի որ ցանկանում է թերթել իր կյանքի էջը և առաջ ընթանալ՝ հետևում թողնելով անցյալը»։
Նման քայլի դիմելու պատճառը Ջոնի Դեփի և Վանեսա Պարադիի բաժանությունն է, որը դերասանին հիշեցնում է առանձնատանը միասին անցկացրած ժամանակը։








Նրանք բաժանվել են 2012-ին։ 
Այժմ Ջոնին 29-ամյա Ամբեր Հարդի հետ է։ 
Աղբյուրը` Tert.am



