Կարևոր են նաև «տրամաբանված լայքերը»
Ինչպես Սերժ Սարգսյանի օրոք, այսօր էլ իշխանությունների քարոզչության թիվ մեկ պատասխանատուն վարչապետի աշխատակազմի (նախկինում՝ նախագահի աշխատակազմի) «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ն է:
«Փաստ» թերթի ունեցած տեղեկությունների համաձայն, ինչպես իշխանության ներսում, այս կառույցում նույնպես առկա են ներքին թիմեր (օրինակ՝ Էդուարդ Աղաջանյանի, Տիգրան Ավինյանի, Արարատ Միրզոյանի և այլն), ու այդ թիմերից յուրաքանչյուրը ընդհանուրից զատ նաև իր «մեկենասի» քաղաքական «գիծն» է տանում՝ կատարելով առանձին մոնիթորինգներ, վերլուծություններ ու հրապարակումներ։
Թերթի աղբյուրի փոխանցմամբ, ՊՈԱԿ-ի ներսում բավական սուր է դրված աշխատակիցների սոցցանցային ակտիվությունն ու կատարած գրառումները, ինչպես նաև «լայքերը»։
Դեպքեր են եղել, երբ տնօրինությունը աշխատակիցների հետ «հատուկ» զրույց է ունեցել «լայքերի» հետ կապված՝ հորդորելով ավելի ուշադիր լինել ու «լայքել» տրամաբանված ու «քաղաքական կուրսին համապատասխան»։