Հյումելսը չի հրավիրվի Գերմանիայի հավաքական
СПОРТԴորտմունդի «Բորուսիայի» կենտրոնական պաշտպան Մաթս Հյումելսը հանդես չի գա Գերմանիայի հավաքականում քանի դեռ հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցնում է Յոահիմ Լյովը, հայտնում է Bild-ը:
Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 5-րդ տուրում Գերմանիայի հավաքականը 2:4 հաշվով պարտություն կրեց Հոլանդիայից: Հանդիպման ավարտից հետո Յոահիմ Լյովը քննադատության ենթարկվեց թիմի պաշտպանությունում առկա խնդիրներին ուշադրություն չդարձնելու և Հյումելսին հավաքական չհրավիրելու համար, սակայն 59-ամյա մասնագետը Bild-ի աշխատակիցներին տեղեկացրել է, որ անկախ ամեն ինչից, Հյումելսը չի հրավիրվելու հավաքական:
Մաթս Հյումելսը Գերմանիայի ազգային հավաքականում առաջին հանդիպումն անցկացրել է 2010 թվականին՝ 21 տարեկան հասակում:
Հիշեցնենք, որ Յոահիմ Լյովը ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնության ավարտից հետո որոշել էր փոխել Գերմանիայի հավաքականի կազմը՝ ուշադրություն դարձնելով ավելի երիտասարդ ֆուտբոլիստների վրա: