Անցանկալի մազերից ազատվելու ամենաարդյունավետ միջոցները
ЛАЙФ
Բիկինիի հատվածում անցանկալի մազերից ազատման բազմաթիվ տարբերակներ կան: Քննարկենք նրանցից յուրաքանչյուրի առավելություններն ու թերությունները:
Ածելիի օգտագործումը բիկինիի հատվածի մազերից ազատվելու ամենաարագ ու պարզ տարբերակն է: Հնարավոր է իրականացնել նաև տնային պայմաններում: Մի՛ մոռացեք կիրառել գել կամ կրեմ, որը կնվազեցնի մաշկի գրգռվածությունը: Ածելիի շարժումները պետք է լինեն մազերի աճի ուղղությամբ:
Մեղրամոմով էպիլյացիան ճիշտ է կատարել դաշտանային ցիկլի մեջտեղում, քանզի հորմոնալ փոփոխությունները մաշկը ցավի հանդեպ զգայուն են դարձնում: Այս պրոցեդուրան հասանելի է ինչպես տնային պայմաններում այնպես էլ սրահում: Առավել հաճախ օգտագործվում է ոսկի երկու տարբերակ՝ տաք և սառը, սակայն սառը ոսկը նպատակահարմար է կիրառել մասնագիտացված սրահում: Եթե առաջին անգամ եք սրահում կատարում մազահեռացում, փորձե՛ք չլարվել, որքան դուք ամաչեք և ջղաձգվեք, այնքան ցավոտ կթվա միջոցառումը: Համոզվե՛ք, որ յուրաքանչյուր փայտիկ օգտագործվում է միայն մեկ անգամ, քանզի նրանց կրկնակի օգտագործումը նպաստում է ինֆեկցիայի տարածմանը: