Անգլիան հաղթեց Բուլղարիային․ Քեյնը՝ հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ)
СПОРТԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի հանդիպումները շարունակվում են։ Անգլիայի հավաքականը շարունակում է շատ վստահ խաղ ցուցադրել ու հստակ քայլերով շարժվում է առաջ։
Գարեթ Սաութգեյթի թիմը այս անգամ մրցում էր Բուլղարիայի ընտրանու դեմ։ «Երեք առյուծները» խնդիրներ չունեցան բուլղարացիների դեմ խաղում։ Հարի Քեյնի հեթ-տրիկը և Ռահիմ Ստերլինգի գոլը հաղթանակ պարգևեցին անգլիացիներին 4-0 հաշվով։
Անգլիան երեք խաղում երեք հաղթանակ է տարել ու վստահորեն գլխավորում է որակավորման A խմբի մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում Կոսովոն է։ Բերնար Շալանդի թիմը այսօր հաղթել էր Չեխիային։
Խմբի առաջատարները միմյանց միջև հանդիպում դեռևս չեն անցկացրել։ Սեպտեմբերի 10-ին Անգլիայի ընտրանին ընդունելու է հենց Կոսովոյին։
Տեսանյութն՝ այստեղ:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



