Հարսի զգեստով Սիրուշոն այնքան նուրբ ու կանացի է, միաժամանակ շատ ուժեղ ու համարձակ (լուսանկարներ)
ФОТОՀայտնի երգչուհի Սիրուշոն հաճախ է զարմացնում եւ ուրախացնում իր երկրպագուներին սոցցանցերում տեղադրված հետաքրքիր հրապարակումներով: Թեեւ նրա ոչ բոլոր երկրպագուներն են հնարավորություն ունենում ներկա գտնվելու նրա շրջագայություններին, նա նրանց տխրել չի թողնում՝ տեղադրելով համերգային ծրագրից հատվածներ:
Այժմ սիրված երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է շքեղ կերպարում։ Կադրում երգչուհին հարսի զգեստով է, նրա հետ կադրում մոդելներ են, որոնք նույնպես հարսանեկան զգեստ են կրում եւ Պռեգոմեշ ապրանքանիշի զարդեր։
«Ուրախ եմ, որ հայ աղջիկերի կերպարում վերջին տարիներին զգալիորեն ավելացել է հայկական շունչը թե՛ զարդերի տեսքով, թե՛ հագուստի մեջ: Սա իմ երազանք-նպատակներից էր, որն այն ժամանակ շատերի համար անհեռանկարային էր թվում ու պարզապես էմոցիոնալ նախագիծ: Այդ էմոցիոնալ նախագծից ծնվեց նաև Պռեգոմեշ ապրանքանիշը. հպարտորեն կարող եմ ասել, որ հայկական ամենաարագ զարգացող ապրանքանիշերից է:
Ձեզ եմ ներկայացնում իմ նոր երազանք-նախագիծը: Սա միայն հարսանեկան զարդերի հավաքածու չէ, այն նոր խոսք է հայ հարսի կերպարի մեջ:
Հայոց թագուհիներից ժառանգություն ստացած հայկական շքեղությունը փոխանցում ենք այն հայուհիներին, ովքեր իրենց մեջ կրում են արքայական տոհմի ուժը, պահում են մշակույթը և այն համադրում միջազգային նորաձևության ու տենդենցների հետ:
Հայ ժամանակակից աղջիկը ուժեղ է, համարձակ, արժեքները պահպանող և առաջ տանող», - հրապարակմանը կից գրել է երգչուհին։