12 նշան, որ նա ձեզ չի սիրում, այլ պարզապես հարմար է համարում
ЛАЙФ1. Նա միշտ իր էմոցիաներն իր մեջ է պահում
Եթե ձեզ թվում է, որ նա չի ուզում բացվել ձեր առջև, ուրեմն դուք խնդիր ունեք։
Եթե մարդը հետաքրքիր չէ, դուք հազիվ թե նրա հետ կիսեք ձեր էմոցիաները, քանի որ ոչ մի կապվածություն չեք զգում։ Նրա կարծիքը ձեզ պարզապես հետաքրքիր չէ։
2. Դուք հասկանում եք, որ նա երբեք միայնակ չի եղել
Միմյանց ձեր նախկին հարաբերությունների մասին պատմելով՝ դուք կարող էիք որոշակի օրինաչափություն նկատել։ Դուք փորձում եք հասկանալ, թե արդյո՞ք նա երբևէ միայնակ եղել է, թե՞ ոչ, բայց անփոփոխ կերպով գալիս եք այն եզրակացության, որ ամուրիի նրա կյանքն ավարտվել է անմիջապես սեռական հասունության հետ։ Նրան պարզապես խաղն է դուր գալիս, և նրան բոլորովին էլ դուք չեք պետք։
3. Նա էմոցիաների հրապարակային ցուցադրության բացարձակ հակառակորդն է
Եթե նա այլ մարդկանց ներկայությամբ երբեք չի ցուցադրում իր զգացմունքները ձեր հանդեպ, նշանակում է՝ ինչ-որ բան հաստատապես այն չէ։ Իհարկե, մարդկանց ներկայությամբ անընդհատ համբուրվելը փոքր-ինչ տարօրինակ է, բայց նա կարծես թե նույնիսկ ձեր ձեռքը բռնել չի ուզում, կամ այտը համբուրել։ Մի խոսքով, արժե, որ դուք ստիպեք ձեզ մտածել այդպիսի վարքագծի պատճառի մասին։
4. Նա շփումներ է պահպանում իր նախկին ընկերուհիների հետ
Տագնապալի ազդանշան է։ Եթե նա խզել է նախկին հարաբերությունները, ինչո՞ւ է շարունակում շփվել նրանց հետ։
Ակնհայտ է, որ նա լիովին ձեզ հավատարիմ չէ, քանի որ այլապես չէր ստորացնի ձեզ՝ հետին պլանում շարունակելով նախկին կապերը, հատկապես՝ առանց դրանք առանձնապես թաքցնելու։
5. Ձեր մասին նա շատ մակերեսային պատկերացումներ ունի
Ձեզ դուր է գալիս մտածել, որ դուք միմյանց լավ եք ճանաչում, բայց իրականում դա այդպես չէ։ Եթե դուք նրան մի քանի հարց տայիք այն մասին, թե զույգերի մեծամասնությունն ինչ գիտի միմյանց մասին, նա հավանաբար չի կարողանա պատասխանել։
Այո, նա ձեզ գիտի, բայց մակերեսայնորեն։ Նրա համար անիմանալի է այն, թե ինչ է թաքնված ձեր արտաքինի հետևում։
6. Նա միշտ խուսափում է կոնֆլիկտային իրավիճակներից
Ցանկացած զույգի մոտ էլ լինում են վեճեր, և դա նորմալ է։ Բայց նրա հետ վեճերը ձեզ ավելի շատ են նյարդայնացնում, քան մեկ ուրիշի։ Պարզապես նա միշտ անհողդողդ է մնում, առանց էմոցիաների, քարի պես։ Եթե դուք ուզում եք ինչ-որ բան քննարկել, նա անմիջապես հեռանում է տհաճ խոսակցությունից։
Շարունակությունը՝ այստեղ