Ոստիկանները բերման են ենթարկել օտարերկրացու դրամապանակը գողացած տղամարդուն. գողոնի մի մասը չկա
ОБЩЕСТВОՍեպտեմբերի 6-ին ոստիկանության Կենտրոնական բաժին դիմեց 62-ամյա մի կին, որը օտարերկրյա քաղաքացի է եւ որպես զբոսաշրջիկ է գտնվում մեր երկրում։ Նա հաղորդում տվեց, որ գողացել են իր դրամապանակը՝ փաստաթղթերով ու բանկային քարտերով։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանցագործության բացահայտմանը միացան ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները։ Նրանք օպերատիվ տվյալներ ստացան հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնության վերաբերյալ՝ դեպքի հաջորդ օրը հայտնաբերելով նրան։
Ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկված 30-ամյա տղամարդը տվեց խոստովանական բացատրություն։ Գողոնը մասամբ հայտնաբերվել ու առգրավվել է։
Հանգամանքները պարզվում են։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



