«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության է եկել Դե Խեայի հետ նոր պայմանագրի շուրջ
СПОРТԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Իսպանիայի ազգային հավաքականի դարպասապահ Դավիդ Դե Խեան չի հեռանա մանչեսթերյան ակումբից, հայտնում է The Guardian-ը:
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը համաձայնության է եկել 28-ամյա դարպասապահի հետ նոր պայմանագրի վերաբերյալ: Ակումբի հետ նոր պայմանագիր կնքելուց հետո Դե Խեան տարեկան կստանա այնքան աշխատավարձ, որքան ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան՝ 17 միլիոն եվրո:
Դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2011 թվականից:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է ձեռք բերել Մադրիդի «Աթլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակին, եթե չստացվի համաձայնության գալ Դե Խեայի հետ նոր պայմանագրի շուրջ:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



