«Աեվիտը»՝ վիտամինային կոմպլեքս է, որը չափազանց հայտնի է՝ իր բաղադրության շնորհիվ (այն պարունակում է А և Е վիտամիններ): Այս դեղամիջոցը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր տառապում են երկարատև լուծով, քրոնիկական խոլեստազով, լյարդի ցիռոզով և այլ հիվանդություններով:
Ինչպես ընդունել դեղամիջոցը
Առանց դեղատոմսի այս դեղը չի կարելի օգտագործել, քանի որ ամենաանվտանգ դեղն էլ սխալ օգտագործելու դեպքում կարող է անդառնալի վնաս հասցնել օրգանիզմին:
Բայց լավ նորություն ունենք ձեզ համար. այս դեղամիջոցը, արտաքին գործածության դեպքում, կարող եք օգտագործել անսահմանափակ քանակությամբ: Հետևելով այս խորհուրդներին՝ դուք կկարողանաք պահպանել ձեր երիտասարդությունը, եղունգներն ու մազերը:
«Աեվիտը» դեմքի մաշկի համար
Այս դեղամիջոցը հզոր երիտասարդացնող հատկություն ունի: Որպեսզի ազատվեք դեմքի կնճիռներից անհրաժեշտ է պատրաստել այս տնային դիմակը:
Խառնեք 2 թեյի գդալ խմորիչը, 100 գրամ կաթը, 1 թեյի գդալ մեղրը 1 կապսուլ «Աեվիտի»հետ:
Եթե խառնուրդը ջրիկ է ստացվել, անհրաժեշտ է ավելացնել մի փոքր վարսակի ալյուր: Դիմակը պետք է քսել մաքուր դեմքին, թողնել 15 րոպե, իսկ հետո լվանալ տաք ջրով:Ցանկալի արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է պրոցեդուրան կատարել շաբաթական 3 անգամ:
«Աեվիտը» եղունգների համար
Միլիոնավոր աղջիկներ արդեն զգացել են այս դեղամիջոցի արդյունավետությունը:
Որպեսզի ամրացնեք եղունգի եղջերաթաղանթը, պետք է ընդամենը պայթեցնել կապսուլը և մերսել մատները՝ տարածելով հատկապես եղունգների վրա:Եղունգները կամրանան և կաճեն ավելի արագ:
«Աեվիտը» մազերի համար
Այս դեղամիջոցով հարստացված դիմակը արդյունավետ է մազերի աճի դեպքում և կանխում է մազաթափությունը:
Ցանկալի արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է 3 ճաշի գդալ ձիթապտղի յուղին ավելացնել 2 կապսուլ «Աեվիտ» և խառնել: Ստացված խառնուրդը պետք է քսել գլխամաշկին և տարածել մազերին: