Թուրքիայի դիվանագիտական անձնակազմի աշխատակիցները բերման են ենթարկվել՝ ծխախոտի և թմրանյութերի մաքսանենգության համար
МЕЖДУНАРОДНОЕTert.am-ը գրում է.
Արտերկրում Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցները բերման են ենթարկվել՝ դիվանագիտական տրանսպորտային միջոցներն օգտագործելով թմրանյութերի և ծխախոտի մաքսանենգության համար, գրում է Today’s Zaman-ը:
Իրանի Ուրմիա քաղաքում Թուրքիայի հյուպատոսության աշխատակից Ա.Ի.-ն բերման է ենթարկվել մարտի 4-ին Վան շրջանի ոստիկանության կողմից, որը մեծ քանակությամբ հերոին է առգրավել դիվանագիտական համարանիշներ ունեցող մեքենայի միջից:
Հաղորդվում է, որ Թուրքիայի արտգործնախարարությունն ավելի վաղ ներքին հետաքննություն էր սկսել դիվանագիտական անձնակազմի կողմից անօրինական հնարավոր գործողությունները բացահայտելու համար: Հետաքննության մանրամասները չեն հրապարակվել հասարակության համար:
Մեկ այլ միջադեպի ժամանակ Ադրբեջան-Վրաստան սահմանին դիվանագիտական պետհամարանիշներ ունեցող իր մեքենայով ծխախոտի հարյուրավոր տուփեր տեղափոխելիս բերման է ենթարկվել Բաքվում Թուրքիայի դեսպանատան աշխատակից Օ. Ա.-ն: Օ. Ա.-ի նկատմամբ առանձին քննություններ են սկսել Թուրքիան և Ադրբեջանը:
Նման միջադեպեր ավելի վաղ պատահել են Ասիայում և Աֆրիկայում Թուրքիայի դիվանագիտական առաքելությունների անձնակազմի աշխատակիցների հետ, սակայն մանրամասները չեն հրապարակայնացվել:
Նախարարությունը նաև հետաքննում է, թե այլ ինչ տեսակի անօրինական գործողությունների մեջ են եղել դիվանագիտական անձնակազմի աշխատակիցները:



