Դասթին Պուարյեն մարտահրավեր է նետել Մաքգրեգորին
СПОРТԽառը մենամարտերի թեթև քաշային կարգում հանդես եկող ամերիկացի մարզիկ Դասթին Պուարյեն ցանկություն է հայտնել ռևանշ մենամարտ անցկացնել UFC-ի նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի հետ:
«Կարծում եմ, որ հիմա պետք է մտածել Քոնորի հետ ռևանշ մենամարտ անցկացնելու մասին»,- գրել է Պուարյեն Թվիթերյան իր պաշտոնական էջում:
Պուարյեի և Մաքգրեգորի մենամարտը տեղի է ունեցել 2014 թվականի սեպտեմբերի 27-ին: Մաքգրեգորը հաղթանակ է տարել տեխնիկական նոկաուտով:
Սեպտեմբերի 7-ին Դասթին Պուարյեն պարտություն կրեց թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովից:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



