Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից

КУЛЬТУРА

«ՓԱՍՏ» ՕՐԱԹԵՐԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ՇԱԲԱԹՕՐՅԱ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» ՇԱՐՔԸ՝ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐՈՂՆԵՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ: ԱՅՍ ԳՈՐԾՈՒՄ ՄԵԶ ՄԵԾԱՊԵՍ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԸ, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ:

ԽԻԿԱՐ ԳԵՂԱՄՅԱՆ

ԱՂԲՅՈՒՐ ՍԵՐՈԲԻ ՊԱՏԳԱՄԸ

 

Հատված «Պանդուխտ» վեպից

Երեմը շատ արագ էր քայլում, Պանդուխտը նրա ետևից հազիվ էր հասնում: Երեմն այդպես դեռ չէր շտապել, ընդհակառակը, հետ էր ընկնում, որ Պանդուխտը հանգստանալու առաջարկ անի: Ի՞նչ էր պատահել, Երեմը մատներն էր սեղմում, բռունցք անում, քթի տակ խոսում, հայհոյում, սպառնում...

- Ի՞նչ է պատահել, մարդ Աստծո, ինչո՞ւ ես շտապում, մենք դեռ շատ երկար ենք քայլելու: Կանգնիր, շունչ քաշենք, մի կում ջուր խմենք,-Երեմին դիմեց Պանդուխտը:

- Մի կանգնիր, քայլ իր, արագ, ջուր կխմենք Պայթող Աղբյուրից, գուցե բախտներս բերի, մենք էլ աղբյուրի ակունքից հրեղեն ձիեր դուրս քաշենք, ինչպես Մոսի Իսոն և հասնենք Աղբյուր Սերոբին, նրան թունավորել են, շտապիր, վազենք, շտապիր,- և Երեմը թափով վազեց:

Պանդուխտն ստիպված էր վազել, բայց Երեմին հասնել չէր կարող: Երեմն ավելի երիտասարդ էր և ուժեղ: Հետո, նա հավատում էր, որ դեռ կհասնի ու կփրկի Աղբյուր Սերոբին և կպատժի ծախված, Սասնա Գեղաշեն գյուղի դավաճան ռես Ավեին: Գուցե Երեմն էր ճիշտ, որ հավատում էր և հավատը չէր կորցրել: Հավատը ուժ է, սպասելիք և հույս:

Հավատը բարոյական ամենամեծ արժեքն է, որ տանում է դեպի հաղթանակ: Հավատն ամեն ինչ է: Իսկ ինքը հավատ ունի՞: Պանդուխտը հավատ ունի՞, չի՞ կորցրել,- հարցնում էր ինքն իրեն, մտովի և վախենում էր պատասխանել: Այնուամենայնիվ, Պանդուխտն ուրախ էր, որ Երեմի մեջ հավատ կա, ամուր հավատ: 

Դա շատ լավ է, շատ լավ: Իսկապես, եթե հասնեն Պայթող Աղբյուրին, ծարավը հագեցնեն ու աղբյուրի ակունքից դուրս քաշեն հրեղեն ձիերը, հեծնեն ու սլանան առաջ... Սլանան առաջ ու հրեղեն ձիերի սմբակներով տրորեն թուրք ասկյարներին, հասնեն ու փրկեն Աղբյուր Սերոբին, ազատագրեն Սասունը, Մուշը, ազատագրեն Հայաստան աշխարհը, հայրենիքը:

Այս ի~նչ միտք տվեց Երեմը, այս ինչ արեց, ինչու՞ Պանդուխտին գցեց երևակայության աշխարհը:

- Այ, կտեսնես, Պանդուխտ, հասնենք Պայթող Աղբյուրին, ամեն ինչ լավ է լինելու, ամեն ինչ լավ է լինելու, հրեղեն ձիեր ենք ունենալու, Քուռկիկ Ջալալու նման ձիեր, հրեղեն ձիեր և ազատելու ենք մեր հայրենիքը, ազատելու ենք անօրեններից, Աղբյուր Սերոբին փրկելու ենք, փրկելու,- ոգևորված վազում էր Երեմը:

- Երանի այդպես լիներ, երանի,- Երեմի հետևից վազելով կրկնում էր Պանդուխտը: Այնքան վազեցին, մինչև ուժասպառ ու շնչակտուր կանգ առան, ձեռքերով հենվեցին իրար, ճակատներով հպվեցին: Երկուսն էլ հոգնած ու քրտնած էին, ջուր էին ուզում, սառը ջուր:

Մի կուշտ ջուր խմեցին: Կաթնահամ ու պաղ ջուրն առույգացրեց նրանց: Սակայն շատ էին քայլել ու հոգնել, ջրի ակունքից չէին ուզում հեռանալ: Նրանք, մեջքի վրա պառկած, ձեռքերը գլուխների տակ դրած, անրջում էին:

Ե՞րբ կտեսնեն Աղբյուր Սերոբին, բայց կտեսնե՞ն: Նրանց անուրջներից սթափեցրեց ջրի ճողփյունը:

- Պանդուխտ, Պանդուխտ,- Երեմի լեզուն, ասես, կապ էր ընկել և չէր կարողանում խոսել,- Պանդուխտ, Ս... Աղբյուր Սերոբը, Աղբյուր Սերոբը:

Պանդուխտը նույնպես կաշկանդված էր: Նա մի պահ աչքերը փակեց ու բացեց, ստուգելու ինքն իրեն, հո երազում չէ՞: Բայց ոչ, օրը ցերեկ է, և իր առաջ կանգնած է Մեծ հայդուկապետը, Մեծ ֆիդայի Աղբյուր Սերոբը: 

Նա էլ ծարավ է և կավե փարչով ջուր է խմում:

- Ի՞նչն է ձեզ բերել այստեղ, ծարա՞վը,շատ հանգիստ Երեմին ու Պանդուխտին հարցրեց Աղբյուր Սերոբը,- մարդս միշտ էլ ծարավ է, ես էլ եմ ծարավ, շատ ծարավ:

- Տվեք փարչը, տվեք, ես ձեզ ջուր տամ,ձեռքը երկարեց Երեմը:

- Չէ, բարեկամս, այդ ջուրն իմ ծարավը չի կոտրի, իսկ Պայթող Աղբյուրի ջուրը չկա, ափսոս, ափսոս,- կնճռոտվեց Աղբյուր Սերոբը:

- Իսկ մենք մտածում էինք, որ քեզ Պայթող Աղբյուրի մոտ կհանդիպենք,- ասաց Պանդուխտը: - Չէ, Պայթող Աղբյուր Հայրենիքն այլևս չկա: Դուք Հայրենի՞ք եք փնտրում, Պայթող Աղբյուրն էլ Հայրենիք էր, հիմա չկա, ինչպես ես չկամ, չկան Արաբոն, Գևորգ Չաուշը, չկան հայրենիքի համար հրացանի հետ ամուսնացած ֆիդայիները... Չկան, չկան..

Իմ գլուխը թաղված է Բաղեշում, մարմինս` Անդոկում, իսկ հոգիս, հոգիս թափառում է Հայաստան աշխարհով մեկ, թափառում է, որ սրտիս ծարավը կոտրի, չի կարողանում: Ես շատ ծարավ եմ, սիրտս միայն Պայթող Աղբյուրի ջուրը կհովացնի, իսկ Պայթող Աղբյուրը անօրենի ձեռքում է, չկա...

- Ախր, ինչո՞ւ չհարմարվեցինք թուրքերի հետ, քրդերի հետ,- Երեմն այդ հարցը տվեց և զղջաց: - Դուք թուրքերի՞ կողմից եք եկել ինձ մոտ... Եթե այդպես է, չքվեք այստեղից, թե չէ, Թուխ Մանուկը վկա... Աղբյուր Սերոբը ձեռքը բարձրացրեց, բայց զայրույթը զսպեց և շարունակեց: - Հայն ինչպես կարող է թուրքերի հետ հարմարվել, եթե հայը թուրքի հետ հարմարվի, հայ չի մնա:

Եթե թուրքի կրոնն էլ չընդունի, թուրք էլ չդառնա, միևնույն է հայ չի մնա: Հայ և թուրք իրար հետ ճամփա չեն կարող գնալ, թուրքը նենգ է, կխաբի: Նեղն ընկավ, ոտքերդ էլ կլիզի, հենց մի փոքր իրեն ուժեղ զգաց, գլուխդ կկտրի:

Չէ, թուրքին դուք չեք ճանաչում, թուրքը հայի թշնամին է, թուրքը մեր արժանապատվությունը պղծել է, թուրքը մեր ոտքի տակից հողը խլել է:

Երբեք չպետք է դա մոռանանք: 

Միշտ հո թշնամի չե՞նք մնալու, դրկից-հարևաններ ենք, կարո՞ղ ենք մեր փոքրիկ հողակտորը, Հայաստանը վերցնել և հեռանալ, թուրքերից հեռանալ: Պարզ է, չենք կարող,Երեմն իրեն հուզող հարցերի շարանը բացում էր: Նա Պանդուխտին չէր նայում, բայց լավ կլիներ, իմանար, որ դրանք նրա սրտով էին:

Հիմա ո՞րն է ձեր հայրենիքը, Պայթող Աղբյուր չունենք, Մուշ ու Անդոկ չունենք, ՎանՎասպուրական չունենք,- Երեմը շատ էր ուզում Աղբյուր Սերոբից, Սերոբ փաշայից լսել այս հարցի պատասխանը, որ տարիներ շարունակ իրեն հանգիստ չէր տալիս:

- Իմ եղբայրներ, թղթի վրա հայրենիք չի լինում: Հայը եթե իր գլուխը դնում է քարին ու քնում, քարը բարձ արած, եթե այդ քարի ու ոտքի տակի հողի համար իր կյանքն է զոհաբերում, դա իր հայրենիքն է, այդ քարն ու հողը իր հայրենիքն են այնքան ժամանակ, երբ կառչած է մնում դրանց:

Հեռվից հայրենիք չեն ունենում: Հայրենիքում ապրում են, հայրենիքում, եթե անհրաժեշտ է, տառապում են: - Մենք ունենք անկախ հայրենիք, Հայաստանի Հանրապետություն, այն, ինչը դուք երազում էիք: Մենք ունենք անկախ Լեռնային Ղարաբաղ,- խոսքը Սերոբ փաշային ուղղեց Պանդուխտը:

- Այդ ամենը ճիշտ է, բայց Ղարաբաղը մերը կմնա՞: Մինչև շարժումն այնտեղ երկու անգամ ավելի շատ հայեր էին ապրում, քան հիմա: Փոխանակ բնակչության թիվն այնտեղ շատանա, քչանում է: Շատերը Երևանում, մայրաքաղաքի մերձակա քաղաքներում ու գյուղերում տներ են գնում ու կառուցում, իսկ Ղարաբաղի իրենց հայրական օջախը համարում են ամառանոց, - Երեմը սիրտը բացում էր Աղբյուր Սերոբի առաջ: -Մենք երազող ժողովուրդ ենք, իմ երազում էլ հաճախ Վանա ծովի վրա կնավարկեի, բայց ու՞մ մնաց:

Ուզու՞մ եք հայրենիք ունենալ, այդ հայրենիքում, այդ հայրենիքի հող ու ջրի, քար ու ժայռի վրա պիտի ապրեք:

Հեռակա հայրենիք ոչ ոք չունի, հեռակա ոչ ոք չի կարող հայրենիք ունենալ: Հողը նրանն է, ով հողի վրա ապրում է ու կապրի: Իմ գլուխը Բաղեշում է, մարմինս` Անդոկում, բայց դրանք մե՞րն են հիմա: Ոչ, մերը չեն:

Եթե իմ գլուխը Բաղեշում ու մարմինս Անդոկում չլիներ, այս փոքրիկ հայրենիքն էլ չէինք ունենա, Ղարաբաղն էլ չէինք ունենա:

- Ձեզ բարև է ուղարկել Լեռնահայաստանի սպարապետ Գարեգին Նժդեհը,- ասաց Պանդուխտը:

- Ինքն ինձ կճանաչե, ես իրեն չեմ ճանչնար, որտե՞ղ կապրի,- հարցրեց Սերոբ փաշան:

- Հեռու-հեռվում, - միջամտեց Երեմը և շարունակեց,- այդ մեծ մտածողը ճիշտ չարեց, որ գնաց, հետո էլ միացավ Հիտլերին:

Հիտլերն ո՞վ է,- հետաքրքրվեց Աղբյուր Սերոբը: 

-Հիտլերը Գերմանիայի ղեկավարն էր և Թուրքիայի դաշնակիցը:

- Ափսոս, ափսոս, դուք եկել եք իմ հոգին պղտորելու, դուք ինձ կրկին սպանում եք, ոնց չեմ կարող իմ քաջերին, իմ ֆիդայիներին հավաքել, ոնց չեմ կարող,- Աղբյուր Սերոբը շատ էր դառնացած,- գնացե՛ք, գնացե՛ք, ձեր ոտքի տակի հողը պահե՛ք, պահպանե՛ք, մեր ոտքերի տակի հողն է մեր հայրենիքը, մնաք բարյավ... 

Պանդուխտն ու Երեմը չիմացան, թե ինչպես Մեծ հայդուկապետը աներևութացավ: Նրանք թեև Աղբյուր Սերոբին այլևս չէին տեսնում, բայց նրա պատգամը երկար հնչում էր երկու ընկերների ականջներում.

- Գնացե՛ք, գնացե՛ք, ձեր ոտքերի տակի հողը պահե՛ք-պահպանե՛ք, դա է մեր հայրենիքը..

ԱՐՇԱԿ ՔՈՉԻՆՅԱՆ

***

Ո՞ւր են մարդն ու մարդկայինը

Պոեզիայում մեր նոր,

Ասում են, թե անմեղեդի

Երգն է վսեմ ու խոր:

 

Կարծիքներն այդ ոգեշնչված

Իբր նորի երթով

Հայտնվում են հովի նման՝

Անհայտանում հերթով:

Հերն անիծեմ ես էն ստի,

Թե լեզվիս եմ տալիս,

Երգ չէ երգը, եթե սրտի

Մեղեդուց չէ գալիս:

ՄՈՒՏԱՑԻԱ

Ժամանակի արագ հարահոսում,

Կոդավորած բջիջն իր պատկերի,

Սարսափազդու ձայնով վարժախոսուն

Սլանում է հորդան մուտանտների:

Սլանում է ճախրուն հաղթակառքով,

Ապասերված, ան Ոք ու այլատարր,

Վարակելով օդը կախարդանքով,

Պաշարելով անոթն արյունատար:

Ու մինչ փիքր ես անում,– փոքրիկ հյուլեն

Ի՞նչ կորուստներ կրեց ժառանգական,–

Դղրդում է դարը ահագնորեն,

Մուտանտների դարը` գեր-բնական:

ՋԻՆ

Փողոցներից մինչև նորոգ գահատներ`

Պտտվում է հողմը ծաղկող անարգանքի,

Թե ուզում ես այրված մաշկը փրկագնել,

Պիտի ապրես, իմ Ջին, օրենքներով կյանքի:

 

Պիտի ապրես մարդկանց տխուր շրջապատում,

Ուր իշխում են գոյի բարքերն օրինազանց

Ի՞նչ հոգ, թե հարմարված մեր

նյարդերն են հատում`

Եվ հավատը հերձում լլկումներով անսանձ:

Մենք ձանձրույթին խառնած օրը միապաղաղ,

Բարձրացնում ենք աջը` անորոշ ու անդեմ,

Ծիծաղում է, ծաղրում ճակատագիրը կաղ`

Կամ կողմ պիտի լինել կեցությանը, կամ դեմ:

Ես կանգնում եմ կողքին հավատավոր մարդկանց,

Եվ խցանը բացում կախարդական շշի.

Ջին-հովիվը կգա մի օր մահակն առած,

Որ մեր հոգու վախկոտ ոչխարներին քշի:

 

***

Աբգար Ափինյանին և նրա Օֆելյա մայրիկին՝ սիրով

Հոգուց-հոգի և սրտից-սիրտ

Ծիածան կա կարոտի

Քնքշանքներով ծաղկափթիթ

Կապով ծնող ու որդի:

Կապով ընկեր, եղբայր ու քույր,

Հայրենի հող, սիրած կին,

Նրանց սրտում իմ սիրտն է հուր,

Նրանց հոգում` իմ հոգին:

Ծիածանի երանգներից

Թե մոլորվի մեկը գեթ,

Հոգին հոգուց, սիրտը սրտից

Թե տրոհվի ինչ-որ կերպ,

Ու թե խզվեն կուռ կապերը,

Ապրումները այն վսեմ,

Ափսոսանքի տագնապները

Գան ու խիղճս ակոսեն.

Ես կաղոթեմ գիշեր ու տիվ,

Որ չլինի սառցապատ

Հոգուց-հոգի և սրտից-սիրտ

Օտարացնող ոչ մի պատ:

***

Լույս խավարելը դյուրակատար գործ,

Լույս արարելն է չափազանց դժվար,

Մանչ արեգակն է դուրս եկել փողոց,

Դեմը սադրում է ամպը խժդժանք:

Ո՛չ հեղեղազարկ շիթերով ջրի

Ո՛չ մահակների դոփյունով ուժգին

Չի կարող սադրիչ ամպը արևի

Լույսը ստվերել , սասանել ոգին:

 

Զի խարազանված սկավառակից

Ծլարձակվում են ծիածաններ բոց

Եվ Ազատության հրապարակից

Սփռվում ի վեր՝ Բաղրամյան փողոց…

***

Եթե սիրեինք քեզ՝ հող-հայրենի,

Ճիշտ հասկանայինք քո պատմությունը,

Մեր շեմը՝ մաքուր, պլպլան, կոկիկ,

Չէինք աղտոտի համայնատունը:

Որքա՜ն էլ զարկի ոսոխն արտաքին,

Որքա՜ն էլ տեղա մահացու հարված,

Մեր տուն քանդողը հենց դո՛ւ ես՝ ներքին

Փնթիաբարո թշնամի պահվածք:

 

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества