Ереван, 30.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


20 երազ, որոնք հարստության ու հաջողության մասին են խոսում

ЛАЙФ

Past.am

1. Պարել երազում

 

Երազում պարելը չափազանց կարևոր նշան է։ Եթե դուք ձեր զուգընկերոջ հետ երազում պարում եք, ուրեմն՝ ձեզ հաճելի հանդիպում է սպասվում, իսկ եթե դուք միայնության մեջ եք վայելում պարը, պատրաստվեք անսպասելի շահույթի։ Երազում պարող երեխաներն ընտանիքում շուտափույթ համալրման մասին են խոսում, իսկ եթե ծեր զույգ է պարում, հնարավոր են կարիերայում դրական տեղաշարժեր։

 

2. Թռիչքներ երազում

 

Յուրաքանչյուր մարդ ցանկանում է թռչել, և դրա համար էլ այն երազը, որում նա թռչում է, ամենադրական էմոցիաներ է հարուցում։ Դա նաև շատ շահութաբեր է։ Այն ձեր կյանք հաջողություն կբերի բոլոր ոլորտներում, բայց նախ և առաջ կօգնի գտնել ձեր ողջ կյանքի գործը, որը մշտական շահույթ կբերի ձեզ։

 

3. Ամետիստ քար

 

Եթե երազում դուք մանուշակագույն ամետիստ տեսնեք, նշանակում է՝ ձեզ սպասում է հանգիստ, ապահովված կյանք։ Այս քարով զարդ գտնելը նշանակում է արժանապատիվ շահույթ ստանալ։ Բայց վախեցեք կորցնել ամետիստով մատանի կամ կրծքազարդ։ Այդպիսի երազը ենթադրում է ձեզ համար ինչ-որ արժեքավոր մի բանի կորուստ։

 

4. Ծառեր

 

Երազում ծաղկած պարտեզով զբոսնելիս իմացեք, որ դա նշանակում է՝ ձեր ընտանեկան կյանքում կտիրի ներդաշնակություն, իսկ մտերիմների հետ ոչինչ չի պատահի։ Իսկ երբ տեսնեք, որ կանգնած եք ծառի տակ, մտերիմ ընկերոջից օգնություն սպասեք։ Վերջապես, բամբուկե ծառերը լավ նորություններ են կանխատեսում։

 

5. Տաճար

 

Երազը, որում դուք տաճար եք մտնում, աներևակայելի հաջողության խորհրդանիշ է։ Իսկ եթե դուք խորան եք տեսնում, իսկ նրա վրա՝ Տիրոջ արձանը, ապա այդ անհավանական հաջողությունը ձեզ կուղեկցի ողջ տարվա ընթացքում։

 

6. Դագաղ

 

Շատերը վախենում են երազում դագաղ տեսնելիս։ Սակայն իրականում մեր ենթագիտակցության ուղերձն այս դեպքում լավատեսական է։ Այդպիսի երազը նշանակում է, որ տագնապները շուտով ձեզ հանգիստ կթողնեն։ Տեսնելով, թե ինչպես են մարմինը դնում դագաղի մեջ, սպասեք ձեր ջանքերի համար շուտափույթ պարգևատրման։ Իսկ եթե հանգուցյալը բարձրանում է դագաղից, դուք բոլոր հիմքերն ունեք խոշոր վարձատրություն ստանալ։ Ի դեպ, երազում ձեզ գերեզմանատանը տեսնելիս մի անհանգստացեք։ Այդ երազը կարող է ձեզ ստիպել մտածել ընտանիք ստեղծելու մասին։

 

7. Եղանակ

 

Արևի կամ Լուսնի դուրս գալը երազում խոսում է զարգացման ու ծաղկման մասին։ Հնարավոր է՝ ձեզ առաջարկեն նոր հետաքրքիր աշխատանք։ Երազում ծիածանը կտեղեկացնի երջանկության մասին, որը կլինի ձեր ընտանիքում, իսկ կայծակները դեպի լավը ազդեցիկ փոփոխությունների մասին կխոսեն։ Հատուկ ուշադրություն դարձրեք երկնքում առկայծող աստղի մասին։ Այն ձեզ կտեղեկացնի երեխայի շուտափույթ ծննդի մասին։

 

8. Մարդ

 

Եթե մարդիկ հաճախ են լինում ձեր երազներում, ուրեմն՝ արժե, որ դուք մանրուքներին ուշադրություն դարձնեք։ Երբ երազում մերկ մարդ եք տեսել, պատրաստ եղեք այն բանին, որ ձեր կյանքում երջանիկ դիպված տեղի կունենա։ Իսկ հիվանդ մարդու նկատելով, որ ժպտում կամ ծիծաղում է, մի կասկածեք, շուտով դուք կառողջանաք։

 

9. Կին

 

Երազում գեղեցիկ կին տեսնելը, նրա հետ շփվելը կամ ձեռքը բռնելը նշանակում է բարի լուր ստանալ։ Իսկ եթե կինը գնումներ է կատարում, ձեզ սպասում են հաճելի ծախսեր։ Բայց ամենահաջողակը խոստանում է լինել այն երազը, որում դուք հղի կին կտեսնեք։ Այն խոսում է մոտալուտ հարստության մասին, որն անսպասելիորեն կընկնի ձեր գլխին։

 

10. Թռչուն

 

Երազում տեսած գեղեցիկ թռչունը սիրո խորհրդանիշն է ու ազդանշան անձնական կյանքում կատարվելիք փոփոխությունների մասին։ Այդպիսի երազ տեսնելով՝ պատրաստ եղեք հանդիպել ձեր երկրորդ կեսին։ Իսկ եթե երազում թռչունը թակում է ձեր պատուհանն ու կանչում ձեզ, կա հավանականություն վերադառնալու նախկին հարաբերություններին։

 

11. Ծտի կեր

 

Երազում ծիտ կերակրելը խոսում է սպասվելիք թանկարժեք նվերի մասին։ Իսկ եթե դուք հողին ցորեն եք լցնում, շուտով ձեր բիզնեսը նոր մակարդակի վրա դուրս կգա։ Որպես կանոն, այդ իրական երազը հսկայական խթան է հանդիսանում սեփական բարեկեցության համար մղվող պայքարում։

 

12. Կենդանիներ

 

Երազում կենդանիներ տեսնելը խոսում է երջանկության մասին, անգամ եթե ձեզ թվում է՝ սարսափելի երազ եք տեսել։ Նույնը կարելի է ասել նաև այն երազի մասին, որում ձեզ օձ է կծում։ Շունչ քաշեք ու ժպտացեք։ Ձեզ շատ փող է սպասվում։

 

13. Փիղ

 

Փիղն այլ կենդանիների մեջ առանձնանում է իր հսկայական չափերով ու բարի բնավորությամբ, համբերությամբ ու իմաստնությամբ, դրա համար էլ երազում տեսած փիղը կանխորոշում է ձեր շահերի պաշտպանություն և ընտանեկան հարաբերությունների ամրապնդում։

 

Շարունակությունը՝  այստեղ

 

Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу