Սա պետք է իմանան բոլորը. ահա թե ինչու չի կարելի զուգարանում նստել 15 րոպեից ավելի
ЛАЙФ
Լավ է, որ շատ մարդիկ հստակ գրաֆիկ ունեն, քանի որ այդպես կարող են կառավարել կարիքները։ Սովորաբար մարդիկ զուգարանում մնում են 5-30 րոպե (հասկանում եք, թե ինչ են անում)։ Սակայն շատ քչերը գիտեն, որ զուգարանում երկար նստելը վնասակար է առողջության համար։
Պարզվում է՝ բժիշկները խորհուրդ չեն տալիս 15 րոպեից ավել նստել զուգարանում։ Բանն այն է, որ ինչքան երկար եք նստում, այնքան ավելի մեծանում է թութքի առաջացման հավանականությունը։
Ի՞նչ է թութքը: Թութք (հեմորոյը) ուղիղ աղիքի երակներից ձևավորված հանգույց է, որն առաջանում է ուղիղ աղիքում և, առհասարակ, փոքր կոնքի խոռոչում՝ անոթային շրջանառության կանգային երևույթների հետևանքով։
Սկզբնական շրջանում այն կարող է անհանգստություն չպատճառել, սակայն հավատացած եղեք, որ հետագա զարգացման արդյունքում մեծ խնդիրներ է առաջացնելու Ձեզ համար և կարող է հասցնել նույնիսկ վիրահատության։ Իսկ ամենավատն այն է, որ վիրահատությունից հետո մեծ է հավանականությունը, որ այն կկրկնվի։