«Բարսելոնան» նոր պայմանագիր կառաջարկի Ֆատիին
СПОРТԿատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը ցանկանում է երկարաձգել ակումբի երիտասարդական թիմի ֆուտբոլիստ Անսումանե Ֆատիի պայմանագրի ժամկետը, հաղորդում է Sport.es-ը:
Նոր պայմանագրով «Բարսելոնան» 16-ամյա հարձակվողին կառաջարկի տարեկան 300 հազար եվրո աշխատավարձ, սակայն առաջին թիմ հրավիրվելու դեպքում՝ աշխատավարձը կհասնի տարեկան մինչև 1 միլիոն եվրոյի:
Հիշեցնենք, որ մեկնարկած մրցաշրջանում Ֆատին «Բարսելոնայի» առաջին թիմի կազմում մասնակցել է 3 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:
Ֆատիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



