Եթե տղամարդն ասում է ձեզ այս բառերը, ուրեմն՝ փախեք նրանից
ЛАЙФՑանակացած հարաբերություններում (լինեն դրանք ընկերական, ռոմանտիկ կամ ծնող-երեխա) կարևոր է հասկանալ, թե արդյո՞ք ձեր առջև մանիպուլյատոր է։ Հաճախ դա այնքան էլ հեշտ չի լինում, երբեմն մենք սիրուց այնքան ենք կուրացած լինում, որ պարզապես չենք ցանկանում նկատել ակնհայտ բաները։ Հետո, իհարկե, շատ ենք զղջում։
Հոգեբանները արտահայտությունների մի ամբողջ շարք են առանձնացրել, որոնք օգտագործում են գրեթե բոլոր մանիպուլյատորները և հատկապես այն պահին, երբ ցանկանում են վերահսկել ձեզ։ Ուշադիր եղեք և թույլ մի տվեք, որ ձեզ մատների վրա խաղացնեն նույնիսկ ամենամոտ ու հարազատ մարդիկ։
Երբ քննադատում են այս խոսքերով
«Մի վիրավորվիր, բայց…», «Կարողացիր ընդունել քննադատությունը», «Դու միշտ նեղանում ես», «Չէ՞ որ սա կատակ էր»…
Երբ ձեզ փորձում են արժեզրկել
«Երանի քո խնդիրներն իմը լինեին…», «Կարևորը խելացի ես», «Ես քեզ հետ չեմ խոսում»…
Երբ ի ցույց են դնում տարիքը
«Մի վիճիր մեծերի հետ», «Հո փոքր երեխա չես», «Լրջացիր․․․», «Ուրիշները քո տարիքում արդեն…», «Դա ցանկացած հիմար էլ կկարողանա»…
Ամոթ
«Տղամարդ եղիր», «Քեզ աղջկա պես մի պահիր», «Առանց նվնվոցի», «Հավաքիր քեզ, փալաս», «Քեզ վրա նայիր», «Դու այնքան եսասեր ես»։
Երբ մեղքի զգացում են փորձում ներշնչել
«Ես այնքան բան եմ արել քեզ համար», «Լավագույն տարիներս եմ տվել քեզ», «Անշնորհակալ»։
Երբ փորձում են վախեցնել
«Կգնաս, փողոցները կավլես», «Վերջում փողոցում ես մնալու», «Իրավաբանականն ավարտիր, հետո արա, ինչ ուզում ես»։
Պասիվ ագրեսիա
«Կռահիր, թե ինչից եմ վիրավորվել», «Դու պետք է գլխի ընկնեիր», «Ես գիտեմ, թե ինչ նկատի ունեիր», «Իսկ ես քեզ ասում էի»։
Շարունակությունը՝ այստեղ