Ամփոփվել է ՊՆ ՌՈ խաղաղապահ դասակի զինծառայողների մեկշաբաթյա դասընթացը
ОБЩЕСТВОՍեպտեմբերի 19-ին ամփոփվել է հայ-ամերիկյան երկկողմ պաշտպանական համագործակցության շրջանակում ԱՄՆ ՊՆ Միջազգային իրավական հետազոտությունների ինստիտուտի ուսումնական խմբի կողմից ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացված «Խաղաղապահ գործողությունների իրավական ասպեկտները» թեմայով դասընթացը:
Մեկշաբաթյա դասընթացի շրջանակում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակի զինծառայողներին են ներկայացվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևեր, խաղաղապահ առաքելություններին վերաբերող իրավական նորմատիվային փաստաթղթեր, անցկացվել են թիմային աշխատանքներ:
Դասընթացի մասնակիցներն այցելել են նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream



