Օրենքով գողերի դաջվածքներն ու դրանց նշանակությունը (ֆոտոշարք)
ФОТОԱզգությամբ հայ օրենքով գողերից գրեթե ոչ ոք Հայաստանում չի ապրում, այս կոչումը շնորհվում է հատուկ գողական համայանքում այն անձին, որը պրոֆեսիոնալ հանցագործների միջավայրում ունի բարձր հեղինակություն, որի հիմք է հանդիսանում նշանակալից հանցավոր փորձը: Որոշ աղբյուրների փոխանցմամբ հայերն ունեն 80-ից ավելի քրեական հեղինակություն: Shabat.am-ը ներկայացնում է օրենքով գողերի դաջվածքներն ու դրանց նշանակությունը:
Դաջվածք կմախք՝ լուրջ գործերով զբաղվել
Մայր Աստվածածին՝ նման դաջվածքները հիմնականում անում են երիտասարդ բանտարկյալները, սա երբեմն նշանակում է փախուստ, ինչ-որ խնդիրներից, արգելքներից:
Ուսերին արված աստղերը երկու իմաստ ուն են դրանցից մեկը նշանակում է, որ մերժում է բանտային կարգը, իսկ մյուսը՝ հիմականում անում են օրենքով գողերը:
Կատու՝ հաջողության սիմվոլն է և բնութագրում է դաջվածքը կրողի զգուշավորությունը:
Կատու թիթեռնիկով՝ նման դաջվածնքերն անում են գրպանահատները Ժուկ սա ևս գրպանահատների սիմվոլն է, հապավումը ռուսերեն նշանակում է՝ Ж У К Желаю Удачных Краж՝ գողություններում հաջողություն են մաղթում:
Եկեղեցի՝ այս դաջվածքով կարելի է հասկանալ, թե քանի անգամ և քանի տարի է բանտարկվել տվյալ անձը, հատկանշական է, որ այս դաջվածքը ոչ բոլորին է թույլատրվում կատարել
Դաջվածք սարդ՝ բանտային դաջվածք, եթե սարդը նկարված է դեպի վերև նշանակում է, որ գողացել է և պետք է գողանա, եթե այն ներքևում է ՝ գողացել է և չի գողանա, երբեմն նման դաջվածքներ անում են թմրամոլները:
Արև՝ հետաքրքիր դաջվածք է, նշանակում է ազատություն, ազատություն ցանկանալ
Խաչելիություն՝ դաջվածքի կրողը հանցագործության գլխավորն է և նրա գլխավորությամբ է այդ գործողությունը եղել:
Աչքեր կրծքավանդակի վրա՝ "Ищу сук"
Աստղեր, որոնք դաջված են ծնկներին՝ նշանակում է, որ երբեք ծնկի չի գալու օրենքի առաջ: