Տեսեք, թե ինչ տեսք ունի խնձորի չափ ու 250 գրամ քաշով ծնված փոքրիկն այսօր (Photo)
ЛАЙФԱՄՆ Սան Դիեգո քաղաքի Sharp Mary Birch հիվանդանոցում 2018 թվականի դեկտեմբերին վաղաժամ ծնված աղջիկը 250 գրամից պակաս է կշռել, ծնվելու պահին նա մեծ խնձորի չափ է եղել: Այդ մասին հայտնել է ամերիկյան հիվանդանոցի մամլո ծառայությունը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ երեխան ծնվել է հղիության 23-րդ շաբաթում, այսինքն`ժամկետից երեք ամիս շուտ: Աղջիկը երկու անգամ ավելի փոքր է եղել, քան մյուս 6 ամսականում ծնվածները:
Նշվում է, որ աղջիկն այս պահին աշխարհում ծնված ամենափոքր երեխան է:
Բժիշկները նրան Սայբի են կոչում․ դա փոքրիկի մականունն է, նրա և մոր իրական անունը չի հրապարակում ընտանիքի խնդրանքով:
Երեխայի մայրը հղիության ընթացքում լուրջ բարդություններ է ունեցել, փոքրիկը քաշ չի հավաքել, ինչը վտանգավոր է եղել նաև մոր առողջության համար, ուստի բժիշկները որոշել են վաղաժամ ծննդաբերություն իրականացնել:
Փոքրիկը հիվանդանոցում է արդեն հինգ ամիս, նա լիարժեք առողջ է:
Շարունակությունը՝ այստեղ